Պահանջարկ

Պահանջարկ են անվանում որոշակի ապրանքի քանակ, որը սպառողները կցանկանան և կկարողանան գնել որոշակի ժամանակահատվածում հնարավոր տարբեր գներով։ Պահանջարկը ու ցանկությունը միևնույն բանը չեն։ Մարդը կարող է ցանկանալ ավտոմեքենա կամ հագուստ ունենալ, սակայն տնտեսագետների տեսակետից այդ իրերի պահանջարկը առկա է միայն այն դեպքում երբ կա ոչ միայն ցանկություն, այլ նաև հնարավորություն դրանք ձեռք բերելու համար։ Շուկայական պահանջարկ է կոչվում, երբ շուկայում հայտնվում են մի խումբ մասնակիցներ, որոնք ունեն նույն ապրանք գնելու հնարավորություն և ցանկություն։ Պահանջարկի փոփոխությունը կարող է տեղի ունենալ հետևյալ գործոնների շնորհիվ՝

1. Եկամտի փոփոխություն-այսինքն երբ մարդիկ ծախսի համար ավելի շատ փող են ունենում, այդ դեպքում նրանք միևնույն քանակի համար պատրաստ են ավելի բարձր գին վճարել կամ գնել ավելի մեծ քանակ։ Այստեղից պահանջարկը կմեծանա։

2. Փոխարինիչների գները կամ մատչելիությունը-եթե տեղի ունենա՝ որևիցե ապրանքի գնաճ, ապա սպառողները հեշտությամբ կգտնեն փոխարինիչ ապրանք և թանկացած ապրանքի պահանջարկը կնվազի։

3. Փողլրացնող ապրանքների գները և մատչելիությունը-փողլրացնող են կոչվում այն ապրանքները, որոնք հնարավոր չի օգտագործել առանձին։ Օրինակ՝ ավտոմեքենան և վառելիքը։ Եթե վառելիքի գինը կտրուկ բարձրանա ապա շուկայում կնկատվի մեքենաների պահանջարկի անկում։ Այսպիսով վառելիքի գնի տատանումը կազդի ավտոմեքենաների պահանջարկի վրա։

4. Տարվա եղանակը

5. Գնորդների թվի փոփոխություն

6. Ոճերի, ճաշակների և սովորությունների փոփոխություն-պահանջարկը խիստ զգայուն է և կախված է աշխարհագրական դիրքից, երկրից և ռասայից։

7. Սպասումների փոփոխություն-պահանջարկի փոփոխությունը կարող է տեղի ունենալ նաև ինֆորմացիայի կամ չստուգված տեղեկությունների, բամբասանքների վրա։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: