Հայոց պատմություն

1.Ռուս-թուրքական 1877-1878-թթ պատերազմը։ Սան Ստեֆանոյի և Բեռլինի վեհաժողովները։

Ռուս-թուրքական պատերազմը սկսվել է բալկանյան ժողովուրդների ազգային-ազատագրական շարժումների վերելքի և Մերձավոր Արևելքում միջազգային հարաբերությունների սրման պայմաններում: Ռուսաստանի կողմից հանդես են եկել Ռումինիան, ապա՝ Սերբիան և Չեռնոգորիան: Հունիսի սկզբին ռուսական զորքերը (145 հզ. մարդ) կենտրոնացել են Դանուբի ձախ ափին` ավելի քան 200-հզ-անոց թուրքական բանակի դեմ:Բալկանյան ռազմաճակատում ռուսական զորքերը 1877թ.-ի հուլիսից մինչև 1878թ.-ի հունվար ազատագրել են Բուլղարիան, գրավել են Ադրիանապոլիսը և դուրս եկել Կոստանդնուպոլսի մատույցները:

Կովկասյան ռազմաճակատում գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի երևանյան ջոկատը գրավել է Բայազետը, Արդահանը, գեներալ Հովհաննես Լազարևի զորքերը նվաճել են Կարսը, ապա շարժվել դեպի Էրզրում:Ռուսների հաջողություններն անհանգստացրել են Անգլիային և Ավստրո-Հունգարիային:1878թ.-ի փետրվարի 19-ին ստորագրվել է Սան Ստեֆանոյի պայմանագիրը, որով Ռուսաստանին են անցել Բեսարաբիայի հարավային մասը, Կովկասում՝ Կարսը, Արդահանը, Բաթումը, Բայազետը և Ալաշկերտը: Պայմանագրի 16-րդ հոդվածով` Թուրքիան պարտավորվել է բարենորոգումներ անցկացնել Արևմտյան Հայաստանում՝ մինչև ռուսական զորքերի այնտեղից դուրսբերումը: Սակայն Անգլիան և Ավստրո-Հունգարիան հասել են Սան Ստեֆանոյի պայմանագրի վերանայմանը Բեռլինի վեհաժողովում (1878թ.-ի հուլիս), որտեղ Ռուսաստանի համար տեղի են ունեցել ոչ շահավետ փոփոխություններ, որոնք ճակատագրական էին հատկապես հայ ժողովրդի համար:Բեռլինի վեհաժողովի արդյունքում կնքված պայմանագիրը ուժի մեջ մնաց մինչև 1912թ.: Հայկական պատվիրականությունը,երբ վերադարձավ Գարեգին Սրվանձտյանը ձևակերպեց այս միտքը . <>:Վեհաժողովի ընթացքում Անգլիան և Թուրքիան գաղտնի պայմանագրեր են կնքում ,ըստ որի Թուրքիան հայտնվում էր Անգլիայի հովանավորության տակ,այսինքն Անգլիան պաշտպանելու էր Թուրքիայի շահերը,և դրան ի պատասխան Կիպրոսը անցնելու էր Անգլիային:Պայմանագիրը կնքվել է 1878 թ. ապրիլի 25-ին:Սրվանձտյանի ձևակերպումը բավականին տեղին էր,քանի որ առաջին հերթին պետք է մենք մեր երկրում ազգային պետականություն ստեղծեինք,և ապա միայն նոր պահանջեինք մեր պետականության շահերի իրականացումը:Եվ ի վերջո հայերը չունեին ոչ մի շանս թե վեհաժողովին մասնակցելու,և թե իրենց շահերը պաշտպանելու համար,քանի որ մենք չունեինք ազգային պետականություն,և բացի այդ վեհաժողովի ընթացքում կնքվում էին գաղտնի պայմանագրեր:
Պանթյուրքիզմ, պանիսլամիզմ։ 1894-1896 թթ զանգվածային կոտորածները Արևմտյան Հայաստանում:
Պանիսլամիզմը քաղաքական հոսանք է մուսուլմանների միությունը իսլամական պետության՝ Խալիֆայության ներքո:Պանթյուրքիզմը մշակութային և դիվանագիտական հոսանք է, գաղափարախոսություն, որը տարածված է թյուրքական ազգերով բնակեցված պետություններում և որի հիմքն է գաղափարը իրենց էթնիկ, մշակութային և լեզվային ընդհանրության հիման վրա ստեղծել դիվանագիտական համախմբում:XIXդ. վերջին օսմանյան իշխանությունների կազմակերպած հայկական ջարդերի գագաթնակետը դարձան 1894-1896թթ. կոտորածները: Առաջին հարվածը հասցվեց Սասունին:1894թ. օգոստոսին Սասունի վրա շարժվեց թուրքական չորրորդ բանակը: Ուժերն անհավասար էին, և թուրքական կանոնավոր բանակն ի վերջո հաղթեց: Սասունն ավերվեց, կործանվեց 40 գյուղ, սպանվեց 10 հազար մարդ:1895թ. սեպտեմբերին սկսվեցին ջարդեր մայրաքաղաքում,Տրապիզոնում, Երզնկայում, Մարաշում, Սեբաստիայում, Էրզրումում, Դիարբեքիրում, Բայազետում, Խարբերդում և այլուր:Սուլթանական իշխանությունները փորձեցին ջարդեր կազմակերպել նաև Զեյթունում, սակայն դա նրանց չհաջողվեց: Կոտորածները նոր թափով վերսկսվեցին 1896թ.:Նոր զանգվածային ջարդեր տեղի ունեցան Կոստանդնուպոլսում, Ուրֆայում, Շապին-Գարահիսարում, Ամասիայում, Մուշում, Մարզվանում և կայսրության այլ շրջաններում: 1894-1986թթ. կոտորածների ժամանակ զոհվեց 300 հազար հայ: Ստեղծված անասելի հուսալքված պայմաններում մոտ 100 հազար հայ բռնի դարձան մահմեդական, և մոտավորապես այդքան էլ հայեր հարկադրված հեռացան իրենց հայրենիքից:

3.Սասունի 1894 թ․ հերոսամարտը, Զեյթունի 1895-96 թթ ապստամբությունը և Վանի 1896 թ ինքնապաշտպանությունը։
1902-1904թթ. ընթացքում օսմանյան իշխանությունները սկսում են զորամասեր տեղափոխել Մշո դաշտ և Սասուն: Թորգոմի 23 հոգուց բաղկացած հեծելաջոկատին հաջողվեց հասնել Սասուն: 1903թ. աշնանը Սասունի Գելիեգուզան գյուղում տեղի ունեցավ ժողով և ընտրվեց զինվորական խորհուրդ,որի անդամներն էին Անդրանիկը, Սեպուհը (Արշակ Ներսիսյան), Կայծակ Առաքելը (Տիգրան Աբաջյան), Սեբաստացի Մուրադը, Սմբատը և ուրիշներ: Ինքնապաշտպանության ղեկավար ընտրվեց Անդրանիկը: 1904թ. ապրիլի 1-ին սկսվում է Սասունի վրա օսմանյան ուժերի հարձակումը հյուսիսից և հարավից: Նրանց դիմագրավում էին Հրայրի և Գևորգ Չաուշի ուժերը: Հայ ինքնապաշտպանները նահանջում են Տալվորիկ: Հրայրն իր մարտիկներով կարողանում է կասեցնել հակառակորդի առաջխաղացումը: Չկարողանալով դիմագրավել թշնամուն՝ Հրայրը մի քանի գյուղերի բնակչության հետ նահանջում է Գելիեգուզան, որի ժամանակ էլ սպանվում է: Ապրիլի 22-ին թուրքական զորքերը գրավում են Գելիեգուզանը: Դիմադրական կռիվները շարունակվում են մինչև 1904թ. հուլիսի կեսերը :1904թ. Սասունի ինքնապաշտպանությունն ավարտվում է հայերի պարտությամբ:Սասունում հայերն ունեցան շուրջ 7 հազար սպանված: Ավերվեց և թալանվեց 42 գյուղ:Սուլթանական զորքերը ավերիչ արշավանքներ են կազմակերպում Մշո դաշտի հայկական գյուղերի վրա: Գևորգ Չաուշն իր կողմնակիցներով մնում է երկրում: 1905-1907թթ. ընթացքում Գ. Չաուշը պայքարում է թուրք և քուրդ հարստահարողների դեմ: 1907թ. մայիսին Սուլուխ գյուղի մոտ նա ծանր վիրավորվում է և կնքում իր մահկանացուն:1895-ի ինքնապաշտպանությունը սկսվեց օգոստոսին, երբ թուրքական ճնշման ուժեղացման և հայկական կոտորածների պայմաններում Զեյթունի ազգային ժողովը որոշեց քաղաք փոխադրել շրջակա գյուղերի բնակիչներին, դուրս շպրտել թուրք պաշտոնյաներին, պատրաստվել դիմադրելու թուրքական ուժերին: Գավառի բնակչության մի մասը (շուրջ 10 հզ. հայ) կենտրոնացավ Ֆռնուզ գյուղում: 1895-ի հոկտեմբերին, Մարաշի հայկական կոտորածներից հետո, թուրքական զորքերը (50-60 հզ. ասկյար) շարժվեցին Զեյթուն: Զեյթունցի մարտիկները (6000 մարդ) ավելի քան երկու ամիս դիմադրեցին թուրքական բանակին և հետ շպրտեցին նրանց գրոհները: Չկարողանալով գրավել Զեյթունը՝ թուրքական կառավարությունը հարկադրված Զեյթուն բանակցելու ուղարկեց օտարերկրացի 4 հյուպատոսի: Կնքվեց համաձայնագիր: Թուրքական զորքերը հեռացան գավառից, ներում շնորհվեց ապստամբած հայերին, նշանակվեց քրիստոնյա կառավարիչ, բնակչությունը հինգ տարով ազատվեց հարկերից:Վանի Ինքնապաշտպանությունը ղեկավարել են քաղաքում գործող ազգային կուսակցությունների ղեկավարները։Ինքնապաշտպանական խմբերում ընդգրկվել են 700-900 երիտասարդներ, որոնք ունեցել են ընդամենը 518 հրացան։ Դիմադրական մարտերն սկսվել են հունիսի 3-ին։ Հաջողությամբ հետ մղելով թուրքերի հարձակումները՝ ինքնապաշտպանները դիմել են հանդուգն հակագրոհների և նման մի գործողության ժամանակ գրավել թշնամու երկու թնդանոթ։ Սակայն զենքի և զինամթերքի խիստ պակասը ինքնապաշտպանության ղեկավարներին ստիպել է դադարեցնելու դիմադրությունը։ Իշխանություններն էլ թույլ են տվել մարտիկներին ու նրանց միացած մի խումբ բնակիչների դուրս գալ Վանից և գնալ Պարսկաստան։ Հունիսի 8-ին մոտ 1500 մարդ հեռացել է Վանից։ Դեպի Պարսկաստան ճանապարհին նրանց վրա են հարձակվել թուրքերը։ Համառ մարտերից հետո միայն 30 հոգու է հաջողվել հասնել Սալմաստ, իսկ մնացածը զոհվել են։ Քաղաքից մարտիկների հեռանալուց հետո թուրքական զինվորներն ու համիդեականները անարգել ներխուժել են քաղաքի հայկական թաղամասերը և կոտորել խաղաղ բնակչությանը։ Մեկ շաբաթում զոհվել է շուրջ 500 հայ, սպանվել 300 թուրք։

4.Արևմտյան Հայաստանը XX դարասկզբին։ Ս․ Առաքելոց վանքի կռիվը, Սասունի 1904 թ ապստամբությունը։
Թուրքական կառավարությունը ազատագրական շարժումները կանխելու նպատակով Կովկասից ստվար թվով մահմեդական ժողովուրդների են բնակեցնում Արևմտյան Հայաստանում:
Օսմանյան բռնապետության դեմ ուղղված շարժումը շարունակում էին ղեկավարել ազգային կուսակցությունները՝ հատկապես Դաշնակցությունը: Արևմտահայության ինքնապաշտպանության գործի կազմակերպումը Տարոնում գլխավորում են Անդրանիկն ու Հրայրը:Ժողովրդի մարտական ոգին բարձրացնելու նպատակով Անդրանիկը 37 հայդուկների հետ որոշում է ամրանալ Մուշ քաղաքից ոչ հեռու գտնվող Առաքելոց վանքում:
1901թ. նոյեմբերի 3-ին հայդուկները հասնում են Առաքելոց վանք: Նրանց են միանում երկու տասնյակ զինված գյուղացիներ:Թուրքական հրամանատարությունը դիմում է բանակցությունների` առաջարկելով նրանց ներկայացնել իրենց պահանջները:Անդրանիկը ներկայացնում է իրենց պահանջները: Դրանք էին՝ ներում շնորհել քաղաքական բանտարկյալներին, տասանորդ տուրքի հավաքումը կատարել հայ գյուղացիների միջոցով, քրդերի զավթած գյուղերը վերադարձնել իրենց տերերին, զինաթափել հայկական բնակավայրերը ասպատակող քուրդ ելուզակներին և այլն:Ներկայացված պահանջներից կատարվում է միայն առաջինը: Բանտից ազատ են արձակվում 31 հայ բանտարկյալներ: Սակայն պատվիրակության հեռանալուց հետո հակառակորդը վերսկսում է հրաձգությունը, և մարտը բորբոքվում է նոր թափով: Թուրքական անընդմեջ հարձակումներն ապարդյուն էին: Հակառակորդին չի հաջողվում ճեղքել հայերի պաշտպանությունը: Թուրքերի բանակատեղիում համաճարակ է բռնկվում: Հայերի դրությունը ևս ծանր էր, սպառվում էր զինամթերքը: 1901թ. նոյեմբերի 27-ի ձյունածածկ գիշերը, քողարկվելով սպիտակ սավաններով, հայդուկները կարողանում են դուրս գալ վանքից և հեռանալ:
1902-1904թթ. ընթացքում օսմանյան իշխանությունները սկսում են զորամասեր տեղափոխել Մշո դաշտ և Սասուն: Թորգոմի 23 հոգուց բաղկացած հեծելաջոկատին հաջողվեց հասնել Սասուն: 1903թ. աշնանը Սասունի Գելիեգուզան գյուղում տեղի ունեցավ ժողով և ընտրվեց զինվորական խորհուրդ,որի անդամներն էին Անդրանիկը, Սեպուհը (Արշակ Ներսիսյան), Կայծակ Առաքելը (Տիգրան Աբաջյան), Սեբաստացի Մուրադը, Սմբատը և ուրիշներ: Ինքնապաշտպանության ղեկավար ընտրվեց Անդրանիկը: 1904թ. ապրիլի 1-ին սկսվում է Սասունի վրա օսմանյան ուժերի հարձակումը հյուսիսից և հարավից: Նրանց դիմագրավում էին Հրայրի և Գևորգ Չաուշի ուժերը: Հայ ինքնապաշտպանները նահանջում են Տալվորիկ: Հրայրն իր մարտիկներով կարողանում է կասեցնել հակառակորդի առաջխաղացումը: Չկարողանալով դիմագրավել թշնամուն՝ Հրայրը մի քանի գյուղերի բնակչության հետ նահանջում է Գելիեգուզան, որի ժամանակ էլ սպանվում է: Ապրիլի 22-ին թուրքական զորքերը գրավում են Գելիեգուզանը: Դիմադրական կռիվները շարունակվում են մինչև 1904թ. հուլիսի կեսերը :1904թ. Սասունի ինքնապաշտպանությունն ավարտվում է հայերի պարտությամբ:Սասունում հայերն ունեցան շուրջ 7 հազար սպանված: Ավերվեց և թալանվեց 42 գյուղ:

5.Երիտթուրքերի հեղաշրջումը և հայ քաղաքական կուսակցությունների դիրքորոշումը։

Երիտթուրքերի կուսակցության պաշտոնական անվանումն է «Միություն և առաջադիմություն:Չնայած կուսակցությունը կազմավորվեց 1889 թ., առաջին ընդհանուր կոնգրեսը հրավիրվել է 1902-ին: Այս կոնգրեսին ներկայացուցիչներ ուղարկեցին նաև հայոց ազգային կուսակցությունները՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը և Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը՝ առաջին անգամ գործնական կապեր հաստատելով երիտթուրքերի հետ: Իսկ մեկ տարի անց՝ 1903 թ., ՀՅԴ ներկայացուցիչները Փարիզում և Ժնևում բանակցություններ սկսեցին երիտթուրքերի հետ՝ սուլթանի իշխանության դեմ համատեղ պայքար ծավալելու հարցի շուրջ: Հնչակյան կուսակցությունը հրաժարվեց երիտթուրքերի հետ հետագա համագործակցությունից,իսկ Դաշնակցությունն ավելի սերտացրեց հարաբերությունները երիտթուրքերի հետ:1907 թ. դեկտեմբերին Փարիզում գումարվեց մեծ կոնգրես Թուրքիայի ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ, և այդ կոնգրեսում ազգային կոմիտեները համաձայնության եկան Թուրքիայում սահմանադրական կարգեր հաստատելու խնդրի շուրջ։ Մակեդոնիայում գտնվող թուրքական զորքերը Էնվերի և Նիազի գլխավորությամբ ապստամբում են սուլթանի դեմ և ամրանում լեռներում: Սուլթանն ապստամբությունը ճնշելու նպատակով մեծ բանակ է ուղարկում Մակեդոնիա: Օսմանյան կայսրությունում պետական հեղաշրջում էր կատարվել: Թուրքիան այլևս սահմանադրական միապետություն էր: Սուլթան Աբդուլ Համիդ Բ-ն հուլիսի վերջին վերականգնում է սահմանադրությունը և ողջ կայսրության տարածքում խոսքի ազատություն և մարդու ազատության հիմնարար դրույթներ հռչակում: Այսպիսով 1908 թ. երիտթուրքերը կարողացան երկրում հեղաշրջում կազմակերպել և անցնել իշխանության գլուխ, սակայն նրանց արտաքին և ներքին քաղաքականությունն էապես չտարբերվեց Աբդուլ Համիդ Բ-ի քաղաքականությունից: 1909 թ. երիտթուրքերը Աբդուլ Համիդին հեռացրին իշխանությունից և գահ բարձրացրին նրա Մեհմեդ եղբորը: Հեղաշրջումից անմիջապես հետո նրանք ձեռնամուխ եղան Ադանայի հայերի ջարդին:

6.Առաջին համաշխարհային պատերազմը և Հայոց Մեծ եղեռնը։

Ֆրանց-Ֆերդինանդի սպանությունից հետո Ավստրո-Հունգարիան մի շարք անընդունելի պայմաններ ներկայացրեց Սերբիային։ Ֆրանց Իոսիֆի նպատակն էր ներկայացված վերջնագրի պայմանների չկատարումը որպես առիթ օգտագործելով՝ պատերազմ հայտարարել սերբերին, սակայն Ռուսաստանի խորհրդով Սերբիան համաձայնեց կատարել դրանք։ Չնայաց դրան՝ Ավստրո-Հունգարիան հուլիսի 28-ին պատերազմ հայտարարեց Սերբիային։ Գերմանիան վերջնագրեր ներկայացրեց Ֆրանսիային ու Ռուսաստանին։Ֆրանսիայից նա պահանջում էր չեզոքություն պահպանել, Ռուսաստանից պահանջում էր չեղյալ համարել հայտարարած համընդհանուր զորահավաքը: 2 վերջնագրերն էլ մերժվեցին: Ֆրանսիան կարծում էր, որ վերջնագրի ընդունման դեպքում Վիլհելմը կպահանջի իրեն հանձնել նաև սահմանային ամրությունները:Այս վերջնագրերի մերժումները որպես առիթ օգտագործելով՝ Գերմանիան պատերազմ հայտարարեց օգոստոսի 3-ին Ֆրանսիային, իսկ օգոստոսի 1-ին՝ Ռուսաստանին: Մեծ Բրիտանիան պահանջեց Գերմանիայից հաշվի առնել Բելգիայի չեզոքությունը։ Մերժում ստանալով՝ Անգլիան մտավ պատերազմի մեջ Գերմանիայի դեսպանին հանձնած վերջնագրով:Վերջնագրում ասվում էր. «Նորին Մեծության կառավարությունը կարծում է, որ 1914թ. օգոստոսի 4-ի երեկոյան ժամը 23-ից երկու երկրների միջև պատերազմական դրություն է »: Այս ամսաթիվն էլ համարվում է 1-ին համաշխարհային պատերազմի սկիզբը:
Այսպիսով, պատերազմը ձեռք բերեց համաշխարհային բնույթ: Այդ պատերազմի ընթացքում զոհվեց մոտ 10 միլիոն մարդ, 20 միլիոն մարդ վիրավորվեց, հողին հավասարվեցին ծաղկուն քաղաքներ և գյուղեր:

Հայոց Ցեղասպանություն:Օսմանյան կայսրությունում և նրան հարակից շրջաններում 1915-1923թթ. տեղի ունեցած հայերի զանգվածային կոտորածները, բռնագաղթն ու բռնի կրոնափոխումն անվանում են Հայոց ցեղասպանություն:
Այդ կոտորածները ծրագրվեցին և կազմակերպվեցին Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի, իսկ հետագայում ավարտին հասցվեցին քեմալական կառավարության կողմից:Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին դրսևորվեց Ֆրանսիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի 1915թ. մայիսի 24-ի համատեղ հայտարարությամբ, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»:
Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:
7.1918 թվականի մայիսյան հերոսամարտերը և Առաջին հանրապետության ստեղծումը։
Թուրքական զորքերը, խախտելով Անդրկովկասի կոմիսարիատի հետ 1917 թ-ի դեկտեմբերի 5-ին կնքած զինադադարը, 1918 թ-ի փետրվարի 10-ին անցել են հարձակման և նվաճել Երզնկան, Կարինը, Սարիղամիշը, Կարսը:
Սարդարապատի պաշտպանության կազմակերպումը Թ. Նազարբեկյանը հանձնարարել է Երևանի զորախմբի հրամանատար գեներալ Մովսես Սիլիկյանին: Թուրքական բանակի առաջապահ ուժերը մայիսի 21-ին գրավել են Սարդարապատ կայարանն ու նույնանուն գյուղը և Գեչռլուն : Մայիսի 22-ին մի քանի ջոկատներ համախմբվելով գյուղի մոտ կոտրել թուրքերի դիմադրությունը, վերագրավել Սարդարապատ կայարանն ու գյուղը և հարկադրել թշնամուն նահանջել շուրջ 15–20 կմ: Մայիսի 22–26-ի մարտերի ընթացքում զոհվել է 3500 թուրք:Հայկական հրամանատարությունը համալրում ստանալուց հետո ստեղծել է հարվածային զորախումբ՝ փոխգնդապետ Կարապետ Հասան-Փաշայանի (Ղասաբբաշյան) հրամանատարությամբ:Թուրքական հրամանատարությունը Բաշ Ապարան ուղարկած 9-րդ դիվիզիայով փորձել է հյուսիսից արշավել Երևան, անցնել Սարդարապատի շրջանում հակահարձակման անցած հայկական զորամասերի թիկունքը և նրան կտրել Երևանից: Այդ ծրագիրը խափանելու նպատակով հայկական հրամանատարությունը Սարդարապատի ճակատամարտից Դրոյի (Դրաստամատ Կանայան) գլխավորությամբ շտապ ուժեր (6 հզ. մարդ) է տեղափոխել Բաշ Ապարան: Մայիսի 24-ին Դրոյի զորաջոկատը մտել է Ալի Քուչակ (այժմ՝ Քուչակ)՝ դեպի Բաշ Ապարան արշավող թուրքերին դիմակայելու համար: Մայիսի 29-ին Բաշ Ապարանում ջախջախվել է հակառակորդի 2 գունդ և ոչնչացվել ծանր հրետանին: Թշնամին, մարտադաշտում թողնելով 200-ից ավելի սպանված և մեծաքանակ ռազմավար, հետ է մղվել Բաշ Ապարանից արևմուտք: Ալեքսանդրապոլը գրավելուց հետո Ղարաքիլիսայի ուղղությամբ շարժվող թուրքական զորամասը մայիսի 20-ին գրավել է Ջաջուռը, Աղբուլաղը, Ղալթաղչին , մայիսի 21-ին՝ Վորոնցովկան : Ջալալօղլիի մոտ մայիսի 21–22-ի մարտերից հետո Անդրանիկի ջոկատը կենտրոնացել է Դսեղ գյուղում, ապա շարժվել դեպի Դիլիջան: Գեներալ Նազարբեկյանի հրամանով 1-ին դիվիզիան գնդապետ Աթաբեկ բեյ Մամիկոնյանի գլխավորությամբ զորքեր է կենտրոնացրել Դիլիջանի մոտ: Հայկական զորքն ունեցել է 6 հզ. զինվոր, 10 հրանոթ և մոտ 20 գնդացիր, թուրքական զորքը (հրամանատար՝ Ջավադ բեյ)՝ 10 հզ. զինվոր, 70 հրանոթ և 40 գնդացիր: Հայկական զորքին օգնության են հասել Ղարաքիլիսայի շրջակա գյուղերի բնակիչները:1918 թ. մայիսի 28-ին Թիֆլիսում Հայոց Ազգային խորհուրդն իրեն հայտարարեց Հայաստանի գավառների գերագույն և միակ իշխանությունը:

8.Հայաստանը Առաջին հանրապետության տարիներին։ Բաթումի պայմանագիր, իշխանության մարմինների ստեղծում, ազգային բանակ։
Հայաստանի առաջին Հանրապետությունը ստեղծվել է 1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսյան հերոսամարտերից հետո։1918 թ. հուլիսի 24-ին հրապարակվեց ՀՀ անդրանիկ կառավարության կազմը. վարչապետ՝ Հովհաննես Քաջազնունի (Իգիթխանյան), արտաքին գործերի նախարար՝ Ալեքսանդր Խատիսյան, ներքին գործերի նախարար՝ Արամ Մանուկյան, ֆինանսների նախարար՝ Խ. Կարճիկյան, զինվորական նախարար՝ գեներալ Հովհաննես Հախվերդյան, արդարադատության նախարար՝ Գ. Պետրոսյան:
Բաթումի պայմանագիր․ 1918 հունսիս 4-ին կնքվեց այսպես կոչված հաշտության և բարեկամության պայմանագիր Օսմանյան կայսերական կառավարության և Հայաստանի Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության կառավարության անունից պայմանագիրը ստորագրել է Ալեքսանդր Խատիսյանը, Հովհաննես Քաջազնունին ։ Պայմանագրով Հայաստանի տարածքը կազմում էր 12 հազար քառակուսի կիլոմետր: Հայաստանին էր մնում Սևանը, Երևանը, Էջմիածինը։ Գերմանացի դիվանագետներից մեկ խոսքերով՝ «հայերին թողեցին Սևանում լողանալու տեղ, բայց չորանալու տեղ չթողեցին»։ Հայաստանը իրավունք չուներ հարաբերություններ հաստատել Անտանտի երկրների հետ։ Բաթումի պայմանագիրը բաղկացած էր 14 հոդվածից։ Ըստ այդ ամենի որոշվում էր Օսմանյան կայսրության և Վրաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը, ըստ որի Հայաստանի Հանրապետության տարածքը պարփակվում էր Երևանի գավառի մի մասով և հարակից մի քանի շրջաններով՝ ընդհանուր առմամբ 10 հազար կմ քառակուսի տարածությամբ։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորվում էր թույլ չտալ իր տարածքում հակաթուրքական զինված խմբերի կազմավորում։Կնքվեցին նաև լրացուցիչ պայմանագրեր ըստ որի Թուրքական կառավարությանն իրավունք էր վերապահվում Հայաստանում ունենալ իր ռազմական կոմիսարները, որոնք հետևելու էին խճուղային ճանապարհներով թուրքական զորքերի անարգել փոխադրումներին։ Նույն օրը թուրքական կառավարությունը պայմանագիր կնքեց նաև Վրաստանի հետ, որով Թուրքիային անցան Կարսը, Արդվինը, Արդահանը, Բաթումը, Ախալքալաքն ու Ախալցխան։Պայմանագիրը երկար կյանք չունեցավ։ Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունը, Մուդրոսի զինադադարի (1918) կնքումը և Բրեստ-Լիտովսկի պայմանագրի չեղյալ հայտարարելը հնարավորություն տվեցին Հայաստանի Հանրապետությանը հրաժարվել Բաթումի պայմանագրից։

9.1920 թվականի հայ-թուրքական պատերազմը։ Հայաստանի խորհրդայնացումը։ Մոսկվայի և Կարսի պայմանագրերը։

1920թ. սեպտեմբերի 23-ին քեմալական Թուրքիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա։ Սկսվեց թուրք-հայկական պատերազմը, որը տևեց շուրջ երկու ամիս։ Սեպտեմբերի 28-ից ծավալվեցին վճռական ռազմական գործողությունները Ոսոխը գրավեց Սարիղամիշն ու Մերդենեկը։Կառավարությունը դիմեց նաև դիվանագիտական քայլերի՝ դրսից օգնություն ստանալու համար։ Սակայն դաշնակից երկրները՝ Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան, ինչպես նաև ԱՄՆ-ը, հայ ժողովրդի համար ճակատագրական այդ պահին անտարբեր գտնվեցին՝ թողնելով նրան միայնակ։ 1920թ. հոկտեմբերի 30-ին, առանց լուրջ դիմադրության, ընկավ Կարսը։ Մի քանի օր անց՝ նոյեմբերի սկզբներին, հանձնվեց նաև Ալեքսաևդրապոլը։Նոյեմբերի 18-ին կողմերի միջև վերջնական զինադադար կայացվեց, և դադարեցվեցին ռազմական գործողությունները։Հայկական բանակը չցուցաբերեց մարտունակություն և պատշաճ կազմակերպվածություն։
Մոսկվայի և Կարսի պայմանագրերը:1921 թվականին Մոսկվայի և Կարսի պայամանգրով որոշվեց Հայաստանի ճակատագիրը : Նախ 1926 թ. մարտի 16-ին Մոսկվայի պայմանագրով,որով ջնջվեց Սևրի պայմանագրի 3-րդ հոդվածը,ըստի որի Նախիջևանը առանց Հայաստանի համաձայնության Թուրքիայի և Ռուսաստանի որոշմամբ հանձնվեց Ադրբեջանին:Ըստ 15-րդ հոդվածի Ռուսաստանը պետք է քայլեր ձեռնարկեր պայմանագիրը ճանաչելու համար:Ապա 1921թ. հոկտեմբերի 13-ին կնքնվեց բարեկամության պայմանագիր,ըստ որի չեղյալ համարվեց Սևրի և Ալեքսանդրապոլի պայմանագրերը,և վերջնականապես որոշվեց Նախիջևանի ճակատագիրը. Նախիջևանը դարձավ ինքնավար մարզ Ադրբեջանի կազմում:Ուշագրավ էր 15-րդ հոդվածը ըստ որի կողմերը պետք է ներեին միմյանց բոլոր հանցանքները պատերազմական կարգավիճակում:

10.ՀՍԽՀ սահմանադրությունը։ Խորհրդային Հայաստանը Անդրդաշնության և ԽՍՀՄ կազմում։

1922 թ-ի դեկտեմբերի 30-ին ԽՍՀՄ խորհուրդների 1-ին համագումարը ընդունել է ԽՍՀՄ-ի ստեղծման մասին հռչակագիր և ստորագրել պայմանագիր, որով նրա կազմի մեջ են մտել (ԲԽՍՀ), (ՌԽՖՍՀ), (ԱԽՖՍՀ), որը ներառում էր Ադրբեջանական, Հայկական և Վրացական ԽՍՀ-ները (1936 թ-ից մտել են ԽՍՀՄ-ի կազմի մեջ՝ որպես ինքնուրույն միութենական հանրապետություններ) և Ուկրաինական ԽՍՀ-ն (ՈւԽՍՀ): Տերության հիմնադիր-ղեկավար Վլադիմիր Լենինի մահից (1924 թ-ի հունվարի 21-ին) հետո իշխանությունն իր ձեռքում է կենտրոնացրել Իոսիֆ Ստալինը:1920-ական թվականների սկզբին երկիրը տնտեսական ծանր վիճակից դուրս բերելու նպատակով ծավալվել է նոր տնտեսական քաղաքականություն, որի շնորհիվ վերականգնվել է երկրի տնտեսությունը, ապա սկսվել արագ ինդուստրացումը և համատարած կոլեկտիվացումը:
Ստեղծված ամբողջատիրության պայմաններում 1930-ական թվականներին մահվան է դատապարտվել կոմունիստական կուսակցության` 1917–34 թթ-ի քաղբյուրոյի անդամների 75 %-ը:1939 թ-ի օգոստոսի 23-ին կնքվել է խորհրդա-գերմանական փոխադարձ չհարձակման պայմանագիր, որով ԽՍՀՄ-ն իրավունք էր ստանում ընդլայնել սահմաններն արևմտյան և հյուսիսարևմտյան ուղղություններով: Դրա հետևանքով ԽՍՀՄ-ի կազմի մեջ են մտել Արևմտյան Ուկրաինան, Արևմտյան Բելոռուսիան, Մերձբալթյան երկրները, Բեսարաբիան և Հյուսիսային Բուկովինան: 1939–40 թթ-ի խորհրդա-ֆիննական պատերազմի հետևանքով ԽՍՀՄ-ը տիրացել է Կարելական պարանոցին, որի պատճառով մեծապես տուժել է նրա միջազգային հեղինակությունը, հեռացրել են Ազգերի լիգայից:
1941 թ-ի հունիսի 22-ին Գերմանիան, խախտելով պայմանագիրը, ներխուժեց ԽՍՀՄ տարածք, և սկսվեց խորհրդային ժողովուրդների Հայրենական մեծ պատերազմը (1941–45 թթ.):
Պատերազմի ընթացքում ԽՍՀՄ-ը, ԱՄՆ-ը, Անգլիան և այլ երկրներ ձևավորեցին հակահիտլերյան կոալիցիա (միություն), որին հաջողվեց հաղթել Գերմանիային:
Ի. Ստալինի մահից հետո, այսպես կոչված «ձնհալի» շրջանում (1954–64 թթ.), հասարակության քաղաքական կյանքում տեղի ունեցավ որոշակի ազատականացում:
1956 թ-ին ԽՄԿԿ 20-րդ համագումարը, ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշչևի նախաձեռնությամբ, դատապարտեց Ստալինի անձի շուրջ ձևավորված պաշտամունքը:
ԽՍՀՄ-ում գիտության աննախադեպ զարգացման շնորհիվ 1954 թ-ին ստեղծվեց աշխարհում առաջին ատոմային էլեկտրակայանը, 1957 թ-ին արձակվեց Երկրի 1-ին արհեստական արբանյակը, ապա իրականացվեց առաջին տիեզերական թռիչքը (1961 թ., տիեզերագնաց՝ Յուրի Գագարին): Վերելք ապրեց խորհրդային ժողովուրդների մշակույթը:
1963 թ-ին կնքվեց Միջուկային զենքի արգելման պայմանագիր, որով զգալիորեն նվազեց միջուկային սպառնալիքի վտանգը: Բայց երկրի բարեփոխման փորձերն անհաջող էին. մեծ խոչընդոտ էր հասարակական-քաղաքական համակարգը: Իշխանության գլուխ եկան պահպանողականները՝ Լեոնիդ Բրեժնևի (1964–82 թթ.) գլխավորությամբ: Տնտեսության զարգացումը շարունակվեց զուտ բնական պաշարների ոչ խնայողական օգտագործման, արտահանվող նավթի ու գազի հաշվին:
ՀԽՍՀ սահմանադրություն:ՀԽՍՀ առաջին սահմանադրությունն ընդունվել է 1922 թվականի փետրվարի 3-ին: Խորհրդային Հայաստանը այդ սահմանադրությամբ հռչակվեց ունիտար պետություն, սահմանվեցին պետական բարձրագույն մարմինները, դրանց կազմակերպման ու գործունեության սկզբունքները, ճանաչվեց սովետական օրենսդրությունը են։ 1925 թվականին ՀԽՍՀ սովետների 4-րդ համագումարը վավերացրեց այդ փոփոխումներն ու լրացումները։ 1937 թվականի մարտի 23-ին ՀԽՍՀ սովետների 9-րդ արտակարգ համագումարում ընդունվեց նոր սահմանադրություն, որի հիմքում ընկած էին ԽՍՀՄ 1936 թվականի Սահմանադրության սկզբունքները։ Այն վավերացրեց սոցիալիստական ուժերի օկուպացիան Խորհրդային Հայաստանում։ Գործող սահմանադրությունն ուժի մեջ է 1978 թվականի ապրիլի 14-ից, որն ընդունվել է ՀԽՍՀ 9-րդ գումարման Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջանում։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: