Հաշվետվություն

2-րդ կուրսը կիսվեց՝ Ժամանակն է խոսել ձեռքբերումների մասին: Ժամանակը շատ արագ անցավ և հագեցած: Դեռ առաջին կուրսի ուսանող լինելով ազատ ժամանակս ծախսել եմ կար ու ձևի դասասենյակում: Անկեղծ ասած անհամբեր սպասում էի դասերի մեկնարկին, քանի որ այս տարի շեշտը դրված է մասնագիտական դասընթացների վրա: Ինձ համար շատ կարևոր է ընտրածս գործում հմտանալը: Այս ընթացքում չեմ վախենա ասել՝ ահռելի ձեռքբերումներ եմ ունեցել, բազմազան էսկիզներ եմ արել, մույնիսկ ինքս ինձ համար 2 մոդել եմ կարել: Աշխատանքիս արդյունքը ինձ էլ ավելի է ոգևորում և առաջ տանում: Տեխնոլոգիայի դասընթացին բազմիցս աշխատել եմ կավով, ստեղծել եմ զանազան զարդեր, անգամ դիմակ եմ պատրաստել: Անասելի շատ եմ սիրում ընտրածս մասնագիտությունը և հենց այդ բնագավառում էլ ներկա պահին աշխատում եմ, կարելի է ասել՝ առաջին քայլերս եմ անում, այդ իսկ պատճառով փոքր ինչ չեմ տեղավորվում ժամանակի մեջ, որպիսի հաջախեմ դասացուցակով գրված դասաժամերին: Անկասկած, եթե ժամանակը կառավարելու հնար ունենայի քոլեջի պատերից դուրս չէի գա, որովհետև այստեղ կա այն ամենը՝ ինչը հնարավորություն է տալիս ազատ ստեղծագործելու:
Այս ընթացքում անգամ ճամփորդել ենք դեպի Գյումրի: Վառ ու անկեղծ տպավորություններով վերադարձել եմ տուն, չնայած նրան, որ ուզում էի հավերժ մնալ այնտեղ:

Ընկեր Մերիի և ընկեր Թերեզի ուղեկցությամբ ունեցել ենք մի շատ հետաքրքիր օր, որը նվիրված էր Փարաջանովին:

Ահա և այսքանը, կհանդիենք..

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: