Ի՞ՆՉ Է ՄԱՐՔԵԹԻՆԳԸ ԿԱՄ ՇՈՒԿԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀՍՏԱԿ ՍԱՀՄԱՆԵԼ ՇՈՒԿԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ /ՄԱՐՔԵԹԻՆԳ/ ԲԱՌԸ, ՔԱՆԻ ՈՐ ԶԱՆԱԶԱՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ ԱՅՆ ԶԱՆԱԶԱՆ ԲԱՆԵՐ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ:

Այսպես, որոշ մարդկանց համար այն վաճառքի հոմանիշ է: Վաճառքն, անշուշտ, մարքեթինգի մաս է կազմում, սակայն մարքեթինգի նշանակությունը ավելի լայն է: Որոշ մարդկանց համար մարքեթինգ բառը կիրառելի է ցանկացած տեսակ առաջխաղացում և գովազդ նկարագրելու համար: Մարքեթինգը ներառում է բոլոր նշված բաղադրիչները, սակայն միայն դրանցով չի սահմանափակվում:

Իրականում մարքեթինգը շատ ավելի լայն հասկացություն է, քան առաջխաղացումը և վաճառքը: Այն ընդգրկուն է և համապարփակ իր կազմով` մատնանշելով ձեռնարկության դիրքորոշումը մրցակիցների նկատմամբ շուկայում, ձեռնարկության մրցակցային առավելությունը և շուկայում գործող այն հատվածները, որոնց այն ծառայելու է:

Ընտրելով շուկայի որոշակի հատվածներ և, հետևաբար, որոշում կայացնելով գործ չունենալ այլ հատվածների հետ, մարքեթինգը նաև ենթադրում է հաղորդակցում նշված շուկաների հաճախորդների հետ: Հաղորդակցումը ընթանում է երկխոսության և ոչ թե մենախոսության տեսքով, այսինքն` ենթադրում է, որ շուկայագիտությունը ենթադրում է կամ շուկայի հետազոտություն կամ հաճախորդների մասին տվյալների հավաքագրում: Միայն այս ամենից հետո մենք կարող ենք հստակ ուղերձներ մշակել` համապատասխանեցնելով դրանք զանազան հաճախորդների կարիքներին: Հետագայում նշված ուղերձներից յուրաքանչյուրը հասնում է իր հասցեատիրոջը համապատասխան միջոցներով:

Նշված հստակ մարքեթինգային հաղորդագրությունները մշակվում և հասնում են իրենց հասցեատիրոջը` մարքեթինգի 3 բաղադրիչ կոչվող հնարքի օգնությամբ:

Այսպիսով, մարքեթինգը ավելին է, քան առաջխաղացումը և վաճառքը: Այն բիզնեսը շուկայում դիտարկելու միջոց է: Կիրառելով մարքեթինգի ողջ գործիքակազմը` մենք կարող ենք հասնել հաջողության հմտորեն խուսանավելով մրցակիցներից և արդյունավետ սպասարկելով մեր հաճախորդներին:

Որպեսզի մեր ձեռնարկությունը հասնի հաջողության, մեզ անհրաժեշտ է կիրառել մարքեթինգի բոլոր կողմերը` ռազմավարական մարքեթինգ, մրցակիցների վերլուծություն, դիրքավորում շուկայում, շուկայի հետազոտություն և, վերջապես, մարքեթինգային հաղորդագրությունների փոխանցում: Ահա թե ինչի մասին է մարքեթինգը: Եկեք փորձենք առավելագույնը քաղել մարքեթինգային առաջարկից, որպեսզի կարողանանք էլ ավելի արդյունավետ զարգացնել մեր ստեղծարար ձեռնարկությունները:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: