Մակրոտնտեսություն

Մակրոտնտեսական ցուցանիշները

Ինչպես գիտենք արտադրության պրոցեսի անընդհատ վերսկսումը կոչվում է վերարտադրություն: Այն ենթադրում է անձնական և արտադրական սպառման հասարակական արդյունքի անընդհատ ստեղծում, արտադրական հնարավորությունների օգտագործում և զարգացում, սեփականության հարաբերությունների վերսկսում: Տարբերում են պարզ վերարտադրություն, արտադրության վերսկսումը նույն տեխնիկական բազայով և նույն ծավալով, և ընդլայնված վերարտադրություն, որը բնորոշվում է արտադրության և սպառման մեծացմամբ: Վերարտադրության հիմնական ցուցանիշը՝ համախառը ազգային արդյունքն է (ՀԱԱ), այն արտահայտում է հասարակության տնտեսական բարեկեցությունը և որոշվում է որպես երկրի վերջնական արդյունքի շուկայական արժեք, որպես կանոն՝ մեկ տարվա համար: Վերջնական արդյունքը այն ապրանքներն են և ծառայությունները, որոնք գնվում են սպառման համար, այլ ոչ թե հետագա մշակման կամ վերարտադրման համար:

ՀԱԱ-ն առաջին հերթին բնութագրվում է նրանով, որ արտահայտում է ընթացիկ արտադրությունը, անկախ նրանից, թե արդյոք ողջ արտադրանքն է վաճառվել, թե դրա մի մասը պահեստավորվել է: 2-րդ հերթին ՀԱԱ-ն ծառայում է որպես դրամական ցուցանիշ, քանի-որ բնամթերային տեսքով հնարավոր չէ որոշել արտադրության ծավալի դինամիկան: ՀԱԱ-ի որոշակի փոփոխությունը իրենից ներկայացնում է համախառը ներքին արդյունք (ՀՆԱ), որը ընդգրկում է արտադրական գործունեության արդյունքները տվյալ երկրի տարածքում անկախ ֆիրմաների ազգային պատկանելիությունից: Համախառը ներքին արդյունքը հավասար է տվյալ երկրի քաղաքացիների և օտարերկրյա արտադրողների արտադրած ապրանքների և ծառայությունի գների գումարին մեկ տարվա ընթացքում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: