Առաջադրանքներ. 1

1․ Տեքստից դո՛ւրս գրիր հնաբանությունները (հին բառեր) և էլեկտրոնային բառարանի միջոցով բացատրիր։

Հատակը պատած էր նախշուն, բրդեղեն օթոցներով. անկյուններում դրած էին` զանազան ձևով, ծանր և թեթև նիզակներ, տեգեր, գեղարդներ, ջիդաներ, աշտեներ և երկաթե ահագին լախտեր, բոլորը գեղեցիկ քանդակներով զարդարած, բոլորը ոսկեհուռ դրվագներով ագուցած: Իսկ սենյակի այն ճակատի վրա, որ կողմը դրած էր նրա գահավորակը, պատի վրա մեխած էր մի լայն վագրի մորթի: Նրա վրայից քարշ էին ընկած զանազան զենքեր, կապարճ` լի նետերով, աղեղ` լայնալիճ, տապարներ` երկաթյա երկար կոթով, թեթև վահան` ուղտի թափանցիկ կաշուց պատրաստված, ծանր ասպար` պողպատից շինված և խոշոր կոճակների նման բևեռներով գամված, սաղավարտներ` կամ տեգի պես սուր կատարներով և կամ մազե ցցունքներով, զրահ` երկաթյա մանր օղակներից գործված, պղնձյա հաստ լանջապան, որի մեջտեղում բարձրաքանդակ դիրքով դուրս էր նայում մի գալարված վիշապ, զանազան թրեր, դաշույններ, վաղրներ` երկար և կարճ, ուղիղ և կեռ, միասայրի և երկսայրի, որոնց պատյանները պատած էին ոսկով ու արծաթով, որոնց կոթերը զարդարած էին ականակուռ գոհարներով, և որոնցից շատերը երկաթահատ էին ու դեղած:

Օթոց — բազմոց, գորգ
Բրդեղեն — բրդից պատրաստված կտորեղեն՝ հագուստ
Տեգ — նիզակի ծայրի սուր երկաթը, որով խոցում են, սլաք
Գեղարդ — փայտե կոթով սառը զենք, որի ձայրին ամրացված Էր տափակ կամ եռանիստ երկաթյա տեգ
Աշտե — երկար կոթով նիզակ՝ ձեռքով հարվածելու կամ նետելու համար
Լախտ — մտրակ
Ոսկեհուռ — ոսկեթել, ոսկեհյուս, ոսկեթելով հյուսած՝ կարած
Ագուցած — հագցրած, ամրացրած մի բանի վրա
Գահավորակ — մեծ ու փափուկ բազմոց
Կապարճ — նետ պահելու փայտե կամ կաշվե աման, նետաման
Լայնալիճ — որի աղեղի երկու ծայրերն իրարից շատ են հեռացած
Տապար — կացին
Վահան — ռազմիկի ձեռքի պաշտպանողական զենք՝ սովորաբար մետաղից կամ փայտից (նաև կաշվից)՝ սառը զենքի հարվածից պաշտպանվելու համար
Ասպար — պաշտպանական զենք, որ կռվողները կրում էին ձախ թևի վրա՝ թշնամու հարվածներից կամ նետերից պաշտպանվելու համար, վահան
Ցցունք — առարկայի դուրս ցցված մաս, ցցվածք
Լանջապան — լանջը պահպանելու զրահ, լանջազրահ, կրծքազրահ
Գալարված- կծկված
Վաղր — սրի տեսակ
Ականակուռ — թանկագին քարերով հեռած՝ զարդարած
Երկաթահատ — երկաթ հատող՝ կտրող

2․Արցախի բարբառով տրված առած-ասացվացքները փոխադրի՛ր գրական հայերենի։

Ամենաքաղցրը մարթին քրտնոնքն ա:
Ամենաքաղցրը մարդու քրտինքն է:
Ամենաքաղցր բառը  հափռեդ մաչին ա փսնում:
Ամենաքաղցր բառը ափիդ մեջ է աճում:
Ամեն խմորա քյաթա չի թխվում:
Ամեն խմորից գաթա չի թխվում:
Ամեռնը ըրա, ծմեռնը կեր:
Ամառը ար, ձմեռը կեր:
Այլերը ճեղացն ա անում, ղլմըղալը՝ չանչախը:

Աշխադած հացն ա հալալ:
Աշխատած հացն է հալալ:
Աշխադանքա ավելի օտելը հարամ ա:
Աշխատանքից ավել ուտելը հարամ է:
Աշխադանքեն կյինը գյուդողը մարթինն էլ կգյիդա:
Աշխատանքի գինը իմացողը մարդունն էլ կիմանա:
Աշխադանքեն շատ ու խրեգ չի ընիլ:
Աշխատանքի շատ ու քիչ չի լինում:
Աշխադող տղեն հետե փիս կործ չի  ընիլ:
Աշխատող տղայի համար վատ գործ չկա:
Աշխարքս կործն ա շինալ:
Աշխարհը գործն է կառուցել:
Անիս-անիս՝ կյետեն նստիս այլեր մաղիս:
Անես-անես՝ հետո նստես ալյուր մաղես:
Անունը փարսանգ ա՝ մարթին ճիտան կախ:

Աշխարքումս էրկու պեն կա վեր  մեռնում չի՝մինը լվոթունն ա, մինը փսոթունը:
Աշխարհում երկու բան կա, որ չի մեռնում՝ մեկը լավությունը, մեկը վատությունը:
 3․Լրացրո՛ւ հետևյալ շրջասությունների պատասխանները․

Ֆրանսիական շանսոնի արքա — Շառլ Ազնավուր
Ֆարսի բլբուլ — Ֆիրդուսի
Օդային դարպասներ — օդանավակայան
Անգլիական թագի մարգարիտ —
Անմահ քանաքեռցի — Խաչատուր Աբովյան
Ազատության երգիչ — Միքայել Նալբանդյան
Կանաչ ոսկի — թեյի բույսը
Բոլդինյան աշուն —
Բուրգերի երկիր — Եգիպտոս
Ծաղրածուն աշունը սրտում — Լեոնիդ Ենգիբարյան
Ոսկե հորթի երկրպագու — փողամոլ
Քարայրի բնակիչ — հետամնաց
Չարչարանաց լեռ — Գողգոթա
Պոսեյդոնի աղի պետություն — Զալցբուրգի ծաղիկ —

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы