Անհատական պլան

30.03.20

Այսօր մարտի 30ն է, ամսվա նախավերջին օրը ու շաբաթվա սկիզբ: Օրս սկսվել է 11ին ու մեկ գավաթ սուրճով: Սուրճիցս հետո անմիջապես անցնում եմ առօրյա տան աշխատանքներին: Նախաճաշից հետո անցնում եմ դասերին: Այսօր կատարել եմ ընկեր Թամարի հանձնարարականը: Վերջացնելուց հետո երեխաների հետ «ուսուցիչ-աշակերտ» խաղն ենք խաղացել.

ապա հանելուկների գուշակումների անցել.

Ավելի ուշ ռուլետ եմ պատրաստել՝ երեկոն ավելի քաղցրացնելու համար:

Իսկ գիշերները նվիրում եմ ինքս ինձ՝ ասմունքում եմ, երգեր լսում, ֆիլմ դիտում, գիրք կարդում, նկարում ու գրում: Երեկ ասմունքել եմ Սևակի գրվածքներից, ահա կարող եք ինքներդ լսել ու գնահատել.


Իսկ այսօր գիշերս լցնում է ավանդական երգացանկս, մի քանիսը կթողնեմ այստեղ.

https://youtu.be/nOeJuoFs6sM

https://youtu.be/uGAF9iR_UKg

https://youtu.be/oN2Xs-MvxLw

https://youtu.be/dawRLew0nXo

https://youtu.be/X8emPcVRhuc

https://youtu.be/91sFlP6aa5Q

31.03.20

Օրս սկսվեց վաղ առավոտյան, ժամը 7ին: Արթնացա սուրճ խմեցի և եղբորս հետ գնացինք աշատանքի՝ մեր հագուստի արտադրամաս: Բարեգործական հիմունքներով՝ Հիվանդանոցների վերակենդանացման բաժնի համար վարագույրներ ձևելու և կարելու: Ինքս կարել եմ մոտ 120 հատ:

Տուն վերադարձել եմ երեկոյան ժամը 19:00: Մի փոքր հանգստացել և անցել էսքիզներին: Վերջացնելուց հետո ընտանիքիս հետ թեյել եմ, ծանոթացել նորություններին: Այնուհետև առանձնացել եմ և շարունակել ընթերցել Ռեյչլ Հոլիսի «Աղջիկ ջան, մի՛ արդարացիր» գիրքը: Այսօր պետք է շուտ քնեմ, որովհետև առավոտյան աշխատանքի եմ: Բարի գիշե՜ր բոլորիս:

01.04.20

Արթնացել եմ առավոտյան 7ին, սուրճ եմ խմել և գնացել աշխատանքի: Տուն վերադարձել եմ 20:00: Ընտանեկան ընթրիքից հետո անցում եմ կատարել դասերին: Կատարել եմ ընկեր Լիլիթի հանձնարարված աշխատանքներից մեկը: Ավելի ուշ թեյել եմ ընտանիքիս հետ, ապա շարունակել գրքի ընթերցումը և գնացել քնելու:

02.03.20

Արթնացել եմ առավոտյան ժամը 7ին, սրճել ու գնացել աշխատանքի: Այսօր ամբողջը կարել վերջացրել եմ: Տուն եմ վերադարձել ժամը 18:00: Ընտանիքիս հետ ընթրել եմ և եղբորս աղջկա տիկնիկի համար շոր եմ կարել:

Ավելի ուշ կատարել եմ ընկեր Սամվելի հանձնարարված առաջադրանքներից մեկը: Ապա գնացել եմ քնելու:

03.04.20

Արթնացել եմ առավոտյան 11ին: Սուրճ եմ խմել և անցել տան մաքրման աշխատանքներին: Ապա եղբորս երեխաների հետ փրփուրով խաղացել ենք:

Վերջացնելուն պես պատրաստել եմ pancake, երեկոյան թեյելու համար:

Ավելի ուշ գիրքս եմ ընթերցել և քնել:

4.04.05

Արթնացել եմ առավոտյան ժամը 7ին: Սուրճ խմել և գնացել աշխատանքի: Վերադարձել եմ 18:30: Ընթրել ընտանիքիս հետ և կատարել ընկեր Թամարի հանձնարարված աշխատանքներից: Երեկոյան թեյել եմ ընտանիքիս հետ և գնացել քնելու:

05.04.20

Արթնացել եմ առավոտյան ժամը 7ին: Սուրճ խմել և գնացել աշխատանքի: Վերադարձել եմ երեկոյան ժամը 20:00ին: Կատարել եմ ընկեր Թերեզի հանձնարարված էսքիզները: Թեյել և գնացել քնելու:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: