Պիեռ Կարդեն

Պիեռ Կարդենը 14 տարեկանից ուսումնասիրել է շինարարության և նորաձևության հիմունքները: 1939 թվականին տանից հեռանալով, մեկնել է Վիշի, որտեղ աշխատել է որպես դերձակ` կարելով հագուստներ հիմնականում կանանց համար: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել է Կարմիր խաչում: Պատերազմից հետո, 1945 թվականին տեղափոխվել է Փարիզ, որտեղ ուսումնասիրել է ճարտարապետություն և աշխատել նկարիչ-ձևավորող Ժաննա Պակենի նորաձևության տանը: Նա աշխատել է նաև Էլզա Սկիապարելլիի հետ, իսկ 1947 թվականից` Քրիստիան Դիորի մոտ: 1946 թվականին ստեղծել է Ժան Կոկտոյի «Գեղեցկուհին և հրեշը» կինոնկարի հանդերձանքը: 1950 թվականին հիմնադրել է իր սեփական նորաձևության տունը: Սկսնակ դիզայներին Քրիստիան Դիորը խորհուրդ է տվել` ասելով. «Վաճառիր թանկ, քանի որ տաղանդը պետք է գնահատվի»:

Պիեռ Կարդենը գերադասում էր աբստրակցիոնիզմի վերացական ոճը և երկրաչափական դիզայնը: Նա առաջիններից մեկն էր ունիսեքս ոճում (1958 թ-ի հավաքածուն), որտեղ վերանում էր տղամարդու և կնոջ արտաքին տարբերությունը և համարվում էր նորաձևության ավանգարդիզմի ներկայացուցիչ: 1960 թվականին նա խախտեց ավանդական դարձած այն մոտեցումը, որ նորաձևությունը կանանց համար նախատեսված արվեստ է և առաջին անգամ ստեղծեց տղամարդկանց հագուստի հավաքածու:

Պիեռ Կարդենը արտոնագրել է ավելի քան 500 գյուտ` նորաձևության բնագավառում: Դրանցից են գունավոր զուգագուլպաները և բարձր կրկնակոշիկները, ծաղկավոր փողկապները, առանց օձիքի երկար պիջակները, կոճակներով նեղ տաբատները` սկզբնապես նախատեսված «Բիթլզ» խմբի համար և այլն: Նա առաջիններից մեկն էր, որ զբաղվեց ջինսե հագուստների ուղղությամբ և երեխաների ու երիտասարդների հագուստներով: Նա այն առաջին մոդելյորներից էր, ով սկսեց իր հագուստներն ու օծանելիքները վաճառել առավել ցածր գներով, դարձնելով դրանք հասանելի սպառողների լայն շրջանակների համար: Բացի այդ, Պիեռ Կարդենը զբաղվել է կահույքիավտոմեքենաների և ինքնաթիռների սրահների դիզայնով:

Պիեռ Կարդենը Փարիզի հանրահայտ «Մաքսիմ» ռեստորանի և համանուն առևտրային ապրանքանիշի սեփականատերն է: 1970 թվականին, որպես սեփականություն, ձեռք է բերել Փարիզի Café des Ambassadeurs թատերական համալիրը և վերանվանել իր պատվին` Espace Pierre Cardin: Որպես Մառլեն Դիտրիխի վերջին համերգային շրջագայության պրոդյուսեր, ելույթների համար նրան է տրամադրել այդ համալիրի համերգային դահլիճը: Տարիների ընթացքում Պիեռ Կարդենը Փարիզի 8-րդ շրջանում և Ելիսեյան պալատի շրջակայքում ձեռք է բերել բազմաթիվ անշարժ գույք:

Պարգևատրվել է մի շարք ֆրանսիական և արտասահմանյան մրցանակներով ու պարգևներով:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: