Թեմա 1. Իրավաբանական գաղափարների էությունը

1. Ի՞նչ է իրավագիտությունը:

Իրավագիտությունը հնարավորություն է ընձեռում բազմակողմանի և գիտականորեն բացահայտել պետության ու իրավունքի էությունը, որը ձևավորվում է հասարակական օբյեկտիվ օրենքների ճանաչման, հասարակական գործունեության պահանջների, պետության և իրավունքի խնդիրների բնույթին ու մակարդակին համապատասխան:

2. Ներկայացրեք «Իրվունք» և «օրենք» բառերի բացատրությունը:

իրավունք — բացատրություն

իրավունքի, [գոյական]
1. Միայն եզակի — Պետության կողմից սահմանվող ու պաշտպանվող և հասարակական հարաբերությունները կարգավորող իրավական նորմաների ամբողջությունը, որ արտահայտում է տիրող դասակարգի կամքն ու շահերը:
2. Հասարակության կառուցվածքի, կյանքի ու գործունեության այս կամ այն բնագավառին վերաբերող՝ պետության օրենքների ու որոշումների ամբողջությունը: Քաղաքացիական իրավունք: Հողային իրավունք:
3. Իրավական նորմաների օրենսդրական արտահայտությունն ուսումնասիրող գիտությունը, ինչպես և առանձին գիտակարգերը: Քրեական իրավունքի դասընթաց:
4. Մեկին մի՝ բանի տրված ազատություն, գործելու հնարավորություն, որը երաշխավորվում է պետական կամ այլ կարգի օրենքներով ու որոշումներով: Սոցիալական ապահովության իրավունք:
5. Պաշտոնական թույլտվություն՝ արտոնություն որևէ կարգի պարտականություններ կատարելու, որևէ բանով զբաղվելու, որևէ պաշտոն գրավելու ևն: Դատարանի վճռով նա զրկված է առևտրի ցանցում աշխատելու իրավունքից:
6. (նոր, խոսակցական) Ավտոմոբիլ՝ մոտոցիկլետ ևն վարելու իրավունքի փաստաթուղթ, վարորդական իրավունքի փաստաթուղթ: Տեսուչը խլեց նրա իրավունքը և պարտավորեցրեց ներկայանալ ավտոտեսչություն):
7. Որևէ ձևով գործելու ազատություն՝ արտոնություն: Նա շատ մեծ իրավունքներ է բանեցնում:
8. Հիմք, օրինական պատճառ, հիմունք: Լիակատար իրավունք ունենք այդպես մտածելու:
9. Թույլտվություն, արտոնություն: Առանց իրավունքի սենյակս չմտնեք (Ստ. Սալխասյանց):
10. Այն, որին տիրանալու՝ ունենալու իրավասու է մեկը: Անպիտան աշխարհ, որ թումբ ՝ դնում իրավատերի և նրա արդար իրավունքի մեջ (Շեքսպիր):
11. (ժողովրդական) Վարձ վարձատրություն կամ բաժին, որ օրինական կերպով հասնում է մեկին:
12. (ժողովրդական) Արդարություն:
13. (ժողովրդական, հնացած) Ընդունված կարգ՝ սովորույթ:

օրենք — բացատրություն

օրենքի, [գոյական]
1. Իրավաբանական իմաստով՝ պետական իշխանության գերագույն մարմնի՝ սահմանված կարգով հրապարակված և բարձրագույն իրավական ուժ ունեցող ակտ, որ արտահայտում է տիրող դասակարգի կամքը:
2. Սովորական իմաստով՝ բարձրագույն իշխանության կողմից սահմանված բոլորի համար պարտադիր կանոն՝ կարգ:
3. Անառարկելի կարգադրություն՝ հրաման՝ հանձնարարություն: Պետի կարգադրությունը նրա համար բարձրագույն օրենք Էր:
4. Բոլորի կողմից ընդունված կարգ՝ կանոն: Նա դավաճանել էր հյուրասիրության օրենքին:
5. Որևէ գործի՝ գործընթացի ևն մեջ ընդունված կամ համապատասխան որոշումով հաստատված հիմնական կանոն՝ կարգ, կանոն: Մրցության՝ մրցանակաբաշխության օրենք:
6. (անհանձնարարելի) Կանոն: Ուղղագրական՝ քերականական օրենք:
7. Երևույթների միջև օբյեկտիվորեն գոյություն ունեցող անհրաժեշտ կապ, պատճառի ու հետևանքի միջև գոյություն ունեցող ներքին էական կապ:
8. Նույնն է՝ Օրինաչափություն:
9. (փոխաբերական) Թելադրանք, մղում: Սրտի օրենք:
10. (հավաքական) Պետության կողմից ընդունված օրենսդրական նորմաների ամբողջությունը, օրենքներ: Սովետական օրենքը ապահովում է անձի անձեռնմխելիությունը, աշխատանքի իրավունքը, խղճի ու մամուլի ազատությունը:
11. (հնացած) Կարգ, եղանակ:


3. Որտեղի՞ց է գալիս իրավագիտությունը:

Դեռևս I–III դարերում Հռոմում իրավական գիտելիքներն ի մի են բերվել և համակարգվել, ծավալվել է դասական իրավագետների գործունեությունը: Հայ իրավագիտության հետևողական զարգացումն սկսվել է Հայաստանի առաջին հանրապետության շրջանում, շարունակվել խորհրդային տարիներին: XX դարի 20–30-ական թվականներին մշակվել են օրենքների նախագծեր, սահմանվել իրավունքի նորմեր: 

4. Ի՞նչ է իրավական օրենքը:

Օրենքների իրավականությունը միայն կանխավարկած է՝ այսինքն օրենքները իրավական են դառնում սահմանադրության միջոցով:
Իրավունքի և օրենքի տարբերակման մոտեցման դեպքում հնարավոր է դառնում երկու իրավիճակներ.
1. Օրենքը համապատասխանում է իրավունքին կամ դրա պահանջներին՝ այդպիսի օրենքը անվանում են իրավական օրենք:
2. Եթե օրենքը չի համապատասխանում իրավունքին կամ դրա պահանջներին,այդպիսի օրենքները անվանում են ոչ իրավական օրենք:



Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: