Խորխե Բուկայ

Խորխե Բուկայը համարվում է Արգենտինայի ժամանակակից գրականության աստղ։ Նրա գրքերը թարգմանվել են աշխարհի 18 լեզուներով, իսկ գրքերի ամբողջ տպաքանակը գերազանցում է 2 միլիոնը։ Խորխե Բուկայի իսպանական տպագրողները ասում են, որ իսպանական հասարակական տրանսպորտում ամեն օր կարելի է հանդիպել 1-3 մարդու, ովքեր տարված կարդում են բժիշկ Բուկայի գրքերը։

2006 թվականին նրա «Պատգամավոր» գիրքը ստացավ Տորրեվեխի քաղաքի մրցանակ՝ որպես լավագույն իսպաներեն վեպ։ Խորխե Բուկայի ստեղծագործությունները աչքի են ընկնում գրավիչ սյուժեով, հումորով և իմաստությամբ։ Դրանք ուղղակի հասարակ գրքեր չեն, դրանք իսկական վեպեր են, որոնց հիմքում հյուսված են պատմություններ, հեքիաթներ, առակներ։ Բուկայի գրքերը լավատեսություն են ներշնչում և օգնում են ապրել, սիրել և հասկանալ ինքդ քեզ։ Այնպիսի թեմա չկա, որ Բուկայի գրքերում չհանդիպի՝ դեպրեսսիանյութական խնդիրներ, ընտանեկան կոնֆլիկտներ, սիրո բացակայություն, ընտանիքից կախվածություն…

Ինչպես շեշտում են քննադատները. «Այս իմաստուն և լավատես մարդը անխոս տիրապետում է դժվարի մասին հեշտ գրելու կարողությանը։ Նրա գրքերը կարդալը նույնն է, ինչ այցելել հոգեբանին»։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: