1.Իմ նախընտրած մասնագիտական ոլորտը:
2.Ո՞ր հաստատություններն են այս ոլորտի համար մասնագետներ պատրաստում:
3.Որտե՞ղ կարելի է գտնել աշխատանք:
4.Առանձնացնել ցանկ:
5.Աշխատաշուկայում՝ պահանջարկը:
6.Նվազագուն և առավելագույն վճարումները:
7.Այս ոլորտում հաջողությունների հասած հայտնի մարդիկ:
8.Այս ոլորտի հայտնի կազմակերպությունները:
9.Վերանայեք Ձեր կազմած աննձնական թերթիկը (Ռեզյումե, CV) որոշեք՝ որևէ տեղ ներկայացնելու և ներկայանալի լինելու համար ինչին մեծ նշանակություն տալ:
Ընտրել եմ հագուստի մոդելավորման, նախագծման, ձևելու և կարելու ոլորտը: Ինքս սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, բայց տեղյակ եմ նաև, որ տվյալ մասնագիտությամբ բաժիններ կան՝ «Հայբուսակ», «Մանկավարժական» համալսարաններում, «Երևանի մշակույթի պետական քոլեջում» և մասնավոր ուսումնական կենտրոններում ևս: Ինչ վերաբերվում է աշխատանք գտնելուն, կարող եմ հստակ ասել, որ կարող եմ ընդունվել կարի արտադրամասերում՝ որպես կար ու ձև անող, բայց դա ամենավերջին տարբերակն է, քանզի մենք ինքներս ունենք հագուստի արտադրամաս և արդեն իսկ աշխատում եմ այնտեղ և ինքս էլ հայկական շուկայում մտադրություն ունեմ հետագայում ստեղծելու իմ բրենդը: Ընտրածս մասնագիտությունը էնպիսինն է, որ պահանջված է բոլոր ժամանակներում, և երբևիցե աշխատանքի պակասից չեմ բողոքի: Ինչ վերաբերվում է աշխատավարձին, դա հարաբերական է, հստակ թիվ չկա, բայց գիտեմ, որ օրավարձով նվազագույն աշխատավարձը 3000դր է, իսկ դրանից բարձրը կախված է աշխատունակությունից և առավել արագ հանձնելուց: Այս ոլորտում հայտնի մարդիկ շատ-շատ են և իրենցից մեծամասնությունը ունեն իրենց իսկ ստեղծած բրենդները: կնշեմ՝ Կառլա Ֆենդիին, Ժան Պոլ Գոտյեին, Կարլ Լագերֆելդին: