Թեմա 1. Գործարքներ



1. Ի՞նչ է գործարքը և որո՞նք են դրա տեսակները։
Գործարքը կամային, գիտակցված, նպատակամղված գործթղություն է, որի կատարմամբ անձինք ձգտում են հասնել որոշակի իրավական հետևանքների:
Գործարքների տեսակները.
. Կոնսենսուալ և ռեալ գործարքներ
. Կաուզալ և վերացական գործարքներ
. Ժամանակավոր և անժամկետ գործարքներ
. Ֆիդուցիար և ալեատոր գործարքներ

2. Ի՞նչ է գործարքի ձևը, և որո՞նք են դրանք։
Գոծարքի ձևը գործողություն կատարող սուբյեկտի կամքի արտահայտման եղանակն է: Գործարքները ունեն գրավոր և բանավոր ձև:

3. Ո՞ր գործարքներն են կնքվում բանավոր։
Բանավոր գործարք կնքվում է բառային արտահայտման ճանապարհով: Այս դեպքում գործարքի մասնակիցը բառերով ձևակերպում է ինչպես իր պատարաստակամությունը կնքել գործարք, այնպես էլ դրա կատարման պայմանները:

4. Որո՞նք են գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելու հետևանքները։
Գործարքը գրավոր կերպով ձևակերպող ցանկացած փաստաթղթի պարտադիր հատկանիշ է համարվում գործարքը կնքող անձի(անձանց) ստորագրություն(ներ)ը: Գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը գործարքը դարձնում է վիճահարույց: Սակայն վեճի դեպքում օրենքը կողմերին զրկում է ի հաստատումն գործարքի ու նրա պայմանների՝ վկաների ցուցմունքներ վկայակոչելու, սակայն նրանց չի զրկում գրավոր և այլ ապացույցներ ներկայացնելու իրավունքից:

5. Ո՞ր գործարքներն են ենթակա նոտարական վավերացման։
Գորածարքի նոտարական վավերացումը կատարվում է գրավոր կնքված գործարքի փաստաթղթի վրա՝ նոտարի կողմից վավերացնող մակագրությամբ:

6. Ո՞ր գործարքներն են ենթակա պետական գրանցման։
Շատ գործարքներ, եթե նույնիսկ կնքվել են պատշաճ ձևով, ուժ չունեն, քանի դեռ գործարքը կամ նրանից բխող իրավունքները չեն ենթարկվել պետական գրանցման:

7. Ի՞նչ են գործարքի վավերության պայմանները։
Անձինք, նրանց կամքի և կամահայտնության միասնությունը, ձևը և բովանդակությունը:

8. Որո՞նք են անվավեր գործարքների տեսակները։
Անվավեր գործարքները լինում են վիճահարույց և առոչինչ:

9. Ի՞նչ հետևանքներ են առաջացնում անվավեր գործարքները։
Գործարքի անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացվածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում՝ հատուցել դրա արժեքը դրամով:

10. Ի՞նչ են սուբյեկտային կազմով արատավոր գործարքները։
Այս գործարքները կապված են քաղաքացիների գործունեության հետ և լինում են 4 տեսակի.
. Հոգեկան խանգարման հետևանքով անգործունակ ճանաչված քաղաքացու կնքած գործարքն առոչինչ է:
. Սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու գույքի տնօրինման գործարքը՝ կնքված առանց հոգեբարձուի համաձայնության, վիճահարույց է: Դատարանը կարող է հոգեբարձուի հայցով անվավեր ճանաչել այն: Այս կարգը չի տարածվում կենցաղային մանր գործարքների վրա, որոնք նման անձը կարող է կնքել ինքնուրույն:
. 14 տարեկան չդարձած անչափահասի կնքած գործարքն առոչինչ է: Փոքրահասակի շահերից ելնելով՝ նրա կնքած գործարքն օրինական ներկայացուցչի, օրինակ՝ ծնողի, պահանջով դատարանով կարող է ճանաչվել վավեր, եթե այն կնքվել է ի շահ փոքրահասակի: Այս կարգը չի տարածվում փոքրահասակի կնքած կենցաղային մանր և այլ գործարքների վրա, որոնք նա իրավունք ունի կնքել ինքնուրույն:
. 14-18 տարեկան անչափահասի կողմից առանց իր օրինական ներկայացուցչի համաձայնության կնքած գործարքն այն դեպքերում, երբ նման համաձայնությունը պահանջվում է, դատարանով կարող է ճանաչվել անվավեր:

11. Ի՞նչ են կամքի և ձևի արատով գործարքները։
Կամքի արատներով գործարքներն են.
. Բռնության, սպառնալիքի ազդեցության ներքո, ինչպես նաև մեկ կողմանի ներկայացուցչի՝ մյուս կողմի հետ չարամիտ համաձայնությամբ կնքված գործարքը:
. Գործարքի կնքման պահին իր գործողությունների նշանակությունը հասկանալու կամ ղեկավարելու անընդունակ քաղաքացու (օրինակ՝ հարբածի) կնքած գործարքը:
. Էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության տակ կնքված գործարքը: Էական նշանկություն ունի գործարքի բնույթի կամ դրա առարկայի այնպիսի հատկանիշների վերաբերյալ մոլորությունը, որը զգալիորեն պակասեցնում է այն ըստ նշանակության օգտագործելու հնարավորությունները:
. Խաբեբաությամբ կնքված, ինչպես նաև ստրկացուցիչ գործարքը:

12. Ո՞ր գործարքներն են համարվում բովանդակությամբ արատավոր։
Բովանդակությամբ արատավոր գործարքները անվավեր են ճանաչվում գործարքի պայմանների և օրենքի, այլ իրավական ակտերի պահանջների միջև տարաձայնության հետևանքով: Այդպիսի գործարքն անվավեր է, եթե օրենքը չի սահմանում, որ նման գործարքն առոչինչ է կամ չի նախատեսում խախտման այլ հետևանքներ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: