Բիզնես գաղափար

Ինչ է անհրաժեշտ սեփական բիզնես հիմնելու համար


Բիզնեսով զբաղվել ցանկացողները շատ են, սակայն ոչ բոլորին է հաջողվում անցնել դժվարությունների միջով և կայանալ: Հաջող բիզնես սկսելու համար անհրաժեշտ են ոչ միայն ֆինանսական, այլ նաև ինտելեկտուալ ներդրումներ: Սկսնակ բիզնեսի ղեկավարները պետք է ներդնեն իրենց ողջ գիտելիքները, հմտությունները և էներգիան հաջողության հասնելու նպատակով: Սեփական բիզնես հիմնելու համար անհրաժեշտ է`

1. Որոշեք ինչ եք պատրաստվում անել:

Համաձայն միջազգային հետազոտությունների՝ սթարթ-ափների 42%-ը ձախողվում են քանի որ առաջարկում են շուկայում պահանջարկ չունեցող ապրանքներ և ծառայություններ: Այսպիսով, առաջին հերթին ինքներդ Ձեզ հարցրեք արդյո՞ք շուկայում կա մի բաց, որը Դուք կարող եք լրացնել: Կարո՞ղ եք արդյոք տարբերվող ապրանք կամ ծառայություն ներկայացնել, որի շնորհիվ կառանձնանաք մյուսներից: Եվ վերջապես, կունենա՞ք արդյոք հաճախորդներ, ում կկարողանաք վաճառել այդ ապրանքներն ու ծառայությունները:

2. Կազմեք բիզնես պլան:

Բիզնես սկսելիս անչափ կարևոր է բիզնես պլան կազմելը: Ձեռնարկատերերի մեծամասնությունը անտեսում է այս փուլը: Տրամադրելով ժամանակ բիզնես պլան կազմելուն՝ կօգնեք ինքներդ Ձեզ հասնել այն ամենին ինչ ցանկանում եք: Լավ մտածված բիզնես պլանը կօգնի նաև ներդրողներ գտնելու հարցում:

3. Ընտրեք հնչեղ և տպավորիչ ապրանքային նշան:

Ապրանքային նշան ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք գործոններ: Անհրաժեշտ է հիշել, որ անորոշ անուն ընտրելուց, Դուք ջանքեր պետք է գործադրեք, որպեսզի հաճախորդները հասկանան, թե ինչի մասին է խոսքը: Բիզնեսի ապրանքային նշանը պետք է լինի պարզ, հիշվող և տպավորիչ: Անհրաժեշտ է նաև ստուգել, որ ընտրված անվանումը գրանցված չլինելի մեկ այլ կազմակերպության կողմից: Հիշվող ապրանքային նշանը օգնում է սպառողներին ճանաչել և ձեռք բերել հենց Ձեր ապրանքներն ու ծառայությունները:

4. Որոշեք Ձեր բիզնեսի կազմակերպաիրավական տեսակը:

Գոյություն ունեն բիզնեսի մի քանի կազմակերպաիրավական ձևեր, որոնցից երկու հիմնական ձևերն են՝ անհատ ձեռնարկատիրությունը և իրավաբանական անձիք: Իրավաբանական անձիք կարող են իրենց ստեղծման նպատակից ելնելով լինել շահույթ հետապնդող (առևտրային) կամ շահույթ չհետապնդող (ոչ առևտրային): Առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձիք կարող են ստեղծվել տնտեսական ընկերակցությունների, ընկերությունների կամ կոոպերատիվների ձևով:

5. Գրանցեք կազմակերպությունը:

Կազմակերպությունը գրանցելու համար տնօրենը կամ նրա լիազորած անձը պետք է տրամադրի կազմակերպության տնօրենների, բաժնետերերի, անվանման, հասցեի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ:

6. Ստեղծեք բանկային հաշիվ բիզնեսի համար:

Անհատ ձեռներեցների համար առանձին բանկային հաշիվ ունենալը պարտադիր պայման չէ: Բանկային հաշիվ չբացելու դեպքում պետք է անընդհատ առանձին գումար պահեք հարկերը վճարելու համար: Սակայն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների դեպքում առանձին բանկային հաշիվ ունենալը պարտադիր է:

7. Սկսեք մարքեթինգային գործունեություն և ստեղծեք Ձեր բրենդը:

Մի սպասեք, որ Ձեր հաճախորդները գտնեն Ձեզ: Գովազդը սոցիալական կայքերի միջոցով համարվում է ծախսերի խնայման արդյունավետ միջոց: Այն իրականացնելու համար Դուք պետք է հստակ սահմանեք ո՞վքեր են Ձեր հաճախորդները, ինչո՞վ են նրանք զբաղվում և ի՞նչ հաղորդագրություններ են ցանկանում ստանալ: Նոր կապերի ստեղծումը և խոսքի միջոցով տեղեկատվության տարածումը նույնպես հզոր միջոցներ են վաճառքի ծավալները մեծացնելու համար: Կարող եք կազմակերպել միջոցառումներ, հանդիպումներ, սակայն նմանատիպ միջոցառումները մեծ բյուջե են պահանջում, և պետք է նախապես հասկանալ պատրաստ եք դրան, թե՝ ոչ:

8. Միշտ հետևեք օրենքներին:

Սկսելուց առաջ ուսումնասիրեք ՀՀ-ում գործող հարկատեսակները, բացի այդ պարբերաբար հետևեք Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրությունների համար գործող հարկային արտոնություններին: Եթե ունեք աշխատանքային ավտոմեքենաներ կամ սարքավորումներ ապա ապահովագրելով դրանք կխուսափեք հետագա անցանկալի ծախսերից: 

9. Վերահսկեք Ձեր հաշվետվությունները և դրամական հոսքերը:

Ձեր ֆինանսական հաշվետվությունները պետք է լինեն ճիշտ կազմված: Եթե կարծում եք, որ ինքնուրույն չեք կարող, ապա պետք է աշխատանքի ընդունել հաշվապահի, ով կօգնի հաշվարկել աշխատավարձերը, ավելացված արժեքի հարկը և Ձեր գործունեության հետ կապված այլ հարկերը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: