Թեմա 2. Քաղաքացիաիրավական պարտավորություններ



1. Ի՞նչ է քաղաքացիական պարտավորությունը։
Քաղաքացիիրավական պարտավորությունն իրավահարաբերություն է, որի մեկ կողմը (պարտապանը) պարտավոր է մյուս կողմի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. Այն է՝ վճարել դրամ, ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:

2. Ի՞նչ է պարտավորության իրական կատարման սկզբունքը։
Պարտավորությունը պետք է կատարել բնեղենով, այսինքն՝ պարտապանը պարտավոր է կատարել պարտավորության բովանդակությունը կազմող գործողությունը:

3. Ի՞նչ է պարտավորության պատշաճ կատարման սկզբունքը։
Պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ՝ պարտավորության պայմաններին, իրավական նորմերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում՝ գործարար շրջանառության սովորություններին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան: Միաժամանակ պարտավորությունը պետք է կատարվի պատշաճ սուբյեկտների կողմից, պատշաճ վայրում, պատշաճ ժամանակ, պատշաճ առարկայով և պատշաճ կերպով:

4. Որո՞նք են պարտավորության կատարման ապահովման եղանակները, և ո՞րն է դրանց նշանակությունը։
Գրավ: Պարտավորության կատարումն ապահովող պայմանագիր է: Եթե չի կատարվում պարտավորությունը, ապա գրավառուն կարող է ի հաշիվ գրավ դրված գույքի ստանալ իր պարտքը:
Երաշխավորության պայմանագիր: Երաշխավորն այլ անձի, օրինակ՝ վարկ վերցրած անձի, պարտատիրոջ՝ բանկի առջև պարտավորվում է պատասխանատվություն կրել վարկ վերցնողի կողմից իր պարտավորությունը լրիվ կամ մասնակի չկատարելու համար:
Երաշխիք: Այն տալիս է բանկը, այլ վարկային կամ ապահովագրական կազմակերպությունը: Երաշխիք տվողն այլ անձի (պրինցիպալ) խնդրանքով գրավոր պարտավորություն է ստանձնում պրինցիպալի պարտատիրոջ (բենեֆիցիարի) հանդեպ՝ նրան վճարել դրամական գումար վերջինիս գրավոր պահանջով:
Նախավճար: Այն դրամական գումարն է, որ կողմերից մեկը պայմանագրով հասանելիք վճարների հաշվին տալիս է մյուս կողմին՝ իբրև պայմանագրի կնքման ապացույց և դրա կատարման ապահովում: Եթե պայմանագիրը չի կատարել նախավճար տված կողմը, այն մնում է մյուս կողմին: Եթե այն չի կատարել նախավճար ստածաց կողմը, նա պարտավոր է մյուս կողմին վճարել նախավճարի գումարի կրկնապատիկը:
Պարտապանի գույքի պահումը: Պարտատերը, որի մոտ գտնվում է պարտապանին հանձնելու ենթակա գույքը, իրավունք ունի պարտապանի կողմից տվյալ գույքի համար վճարելու կամ դրա հետ կապված պարտատիրոջ ծախսերը և մյուս վնասները հատուցելու պարտավորությունը ժամկետին չկատարելու դեպքում գույքը պահել իր մոտ մինչև պարտավորության կատարումը:
Տուժանք կամ տույժ: Օրենքով կամ պայմանագրով որոշված այն դրամական գումարն է, որը պարտապանը պրտավոր է վճարել պարտատիրոջը՝ պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում:

5. Ի՞նչ է քաղաքացիական պատասխանատվությունը։
Անձը, ով խախտել է պարտավորությունը, կրում է քաղաքացիական պատասխանատվություն, ինչը հանգում է գույքային սանկցիաների: Պատասխանատվության հիմքը պարտավորության խախտումն է:

6. Որո՞նք են քաղաքացիական պատասխանատվության պայմանները։
1) Վնասը՝ այս կամ այն տեսքով: Չկա վնաս՝ չկա պատասխանատվություն:
2) պարտատիրոջ մեղքը պարտավորության խախտման մեջ: Եթե խախտումը տեղի է ունեցել երկու կողմերի մեղքով, ապա դատարանը համապատասխանաբար նվազեցնում է պարտապանի պատասխանատվության չափը: Մեղքի բացակայությունն ապացուցում է խախտումը: Պարտապանն անմեղ է, եթե ապացուցում է, որ ինքը պարտավորությունը պատշաճ կատարելու համար ձեռնարկել է իրենից կախված բոլոր միջոցները:
3) Պարտատիրոջ գործողությունների հակաիրավականությունը, այսինքն՝ օրենքի, այլ նորմի, պայմանագրի պայմանների խախտումը:
4) Պատճառական կապը պարտապանի հակաիրավական արարքի և պարտատիրոջը պատճառված վնասի միջև, որովհետև վնասը կարող է առաջացած լինել ոչ թե պարտապանի, այլ ուրիշ անձանց արարքների հետևանքով:

7. Ի՞նչ հիմքով է դադարում պարտավորությունը։
Քաղաքացիաիրավական պարտավորության դադարումը պարտատիրոջ պահանջի իրավունքի և պարտապանի պարտքի վերացումն է: Պատշաճ կատարումը դադարեցնում է պարտավորությունը: Սակայն պարտավորությունները կարող են դադարել նաև առանց կատարման՝ օրենքով սահմանված հետևյալ դեպքերում.
1. Կատարման անհնարինություն: Սա այնպիսի հանգամանք է, որի համար կողմերից որևէ մեկը պատասխանատու չէ: Այդ դեպքում պարտատերն իրավունք չունի պարտապանից պահանջել կատարում:
2. Հրաժարագին: Կողմերի համաձայնությամբ պարտավորությունը կարող է դադարել՝ կատարման փոխարեն հրաժարագին տրամադրելով (դրամ վճարելով, գույք հանձնելով և այլն):
3. Հաշվանցում: Օրինակ՝ անձը բանկից վերցրել է վարկ, որի վերադարձման ժամկետը լրացել է: Միևնույն ժամանակ նա բանկում ունի ավանդ: Այդ դեպքում բանկը կարող է կատարել հաշվանց: Պահանջների հաշվանց չի թույլատրվում օրենքով կամ պայմանագրով նախատեսված մի շարք դեպքերում: Օրինակ՝ եթե պահանջը վերաբերում է կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցմանը, ալիմենտի բռնագանձմանը:
4. Նորացում: Կողմերը համաձայնվում են հին պարտավորությունը փոխարինել նորով, որը նախատեսում է դրա այլ առարկա կամ կատարման այլ եղանակ: Կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման և ալիմենտի վճարման նկատմամբ նորացում չի թույլատրվում:
5. Պարտքի ներում: Պարտատերը պարտապանին ազատում է իր պարտքից՝ ներում է պարտքը: Սա նվիրատվության տեսակներից է:
6. Պարտապանի և պարտատիրոջ համընկնումը: Օրինակ, եթե ինչ-որ պարտապան պարտք էր խանութին, սակայն նա դարձել է այդ խանութի սեփականատերը, կամ որդին պարտք էր հորը, իր հոր մահից հետո նա միակ ժառանգն է:
7. Պարտապանի կամ պարտատիրոջ մահը: Այս հիմքերով պարտավորությունը դադարում է, եթե կատարումը չի կարող տեղի ունենալ առանց նրանց անձնական մասնակցության կամ այլ կերպ անխզելիորեն կապված է նրանց անձի հետ, օրինակ՝ հանրահայտ նկարիչը պետք է պատրաստեր նկար: Պարտապան կամ պարտատեր իրավաբանական անձի լուծարմամբ պարտավորությունը դադարում է:
8. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտի հրապարակումը դադարեցնում է պարտավորությունը, եթե կատարումը դառնում է անհնարին: Դրա հետևանքով վնաս կրած կողմերն իրավունք ունեն պահանջել ակտն ընդունող մարմնից հատուցելու իրենց պատճառված վնասները:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: