Ինձ բաց թողեք, ես գնամ

Չէ, ժամանակն է կարծես, Ինձ բաց թողեք, ես գնամ: Թող ամեն ինչ մնա ձեզ Ինձ բաց թողեք, ես գնամ: Քանի շնչում եմ մի քիչ Եվ մնում եմ դեռ մի քիչ Իմ երեսի ջրով ես, — Ինձ բաց թողեք, ես գնամ: Դեռ մոր ծիծը բերանում — Իմաստուն է երեխան… Էլ ո՞վ կա, որ խրատես, Ինձ բացПродолжить чтение «Ինձ բաց թողեք, ես գնամ»

Առաջադրանք

Գործնական գրականություն 1. Գրիր 5 հեքիաթի վեռնագիր նշելով հեղինակին: Աթաբեկ Խնկոյան «Մկների ժողովը» Հովհաննես Թումանյան «Պոչաթ աղվեսը» Ղազարոս Աղայան «Անահիտ» Շառլ Պերրո «Կարմիր գլխարկ» Հովհաննես Թումանյան «Շունն ու կատուն» 2. Գրիր նշված գրողների իրական անուն-ազգանունները Չարենց — Եղիշե Սողոմոնյան Տերյան — Վահան Տեր-Գրիգորյան Բակունց — Ալեքսանդր Թևոսյան Սահյան — Հմայակ Գրիգորյան 3. Ճիշտ գրիր զույգերը:Продолжить чтение «Առաջադրանք»

Համո Սահյան

ԻՄ ՔԱՐԱՓՆԵՐՆ ՈՒ ԵՍ Ձեր լռությունը զնգում, Զրնգում է ձորով մեկ, Ձեր լռության համերգում Ինձ բացակա չդնեք: Համբերություն եմ ասում, Ակնարկներս կրկնեք, Համբերության հանդեսում Ինձ բացակա չդնեք: Ձեր շուրջը ամպ է, կայծակ, Քնով չանցնեք, չքնեք: Քնեցիք էլ, արթնացաք, Ինձ բացակա չդնեք: Թվում է, թե կամենաք, Մի օր երկինք կթռնեք… Ձեր թռիչքի ժամանակ Ինձ բացակա չդնեք:Продолжить чтение «Համո Սահյան»

Դանիել Վարուժան

Հասուն արտ Արտըս ոսկո՜ւն է… Նըման բոցերու Ցորենն է բըռնկեր` Առանց այրելու: Արտըս ոսկո՜ւն է… Երկինքն է կըրակ. Հողը խորխոլած Ծըղոտներուն տակ: Արտըս ոսկո՜ւն է… Քառաշար հասկեր Քառաշար սաթով Արև՛ են հագեր: Արտըս ոսկո՜ւն է… Բոռ, մեղու, պիծակ, Քիստերուն մեջեն Կ’անցնին զերդ փայլակ: Արտըս ոսկո՜ւն է… Մերթ կ’ելլե, հովեն, Դեղձանիկ մը, թի՛ռ, Ոսկեծուփ ծովեն: Օրո՜ր,Продолжить чтение «Դանիել Վարուժան»

«Մթնաձոր» Ակսել Բակունց

Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում։ Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել։ Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազներըПродолжить чтение ««Մթնաձոր» Ակսել Բակունց»

Եղիշե Չարենց

Ամեն տեսակ երգ երգեցի — ամենից լավ տաղն է էլի, Սայաթ-Նովի դրախտային, անմահական խա՛ղն է էլի։ Ինչքան էլ լեն դուքաններում ռանգ-ռանգ1 մրգեր ըլին շարած Անմահական մրգերի տեղ — շահնշահի բաղն է էլի։ Բախչի միջի, ծաղիկները ինչքան էլ լավ ջրով անես՝  Ծաղիկների ջուրը ուզած— առավոտվա շաղն է էլի։ Գնա՛ կուզես Ֆռանգստան, ամենամեծ քուչեքը տես՝  Սրտիդ ուզած տեղըПродолжить чтение «Եղիշե Չարենց»

Եղիշե Չարենց

*** Էլի գարուն կգա, կբացվի վարդը, Սիրեկանը էլի յարին կմնա։  Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը, Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա։  Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը, Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը, Ինչ որ ե՛ս չեմ ասե — նա՛ կասե վաղը. Օրերը ծուխ կըլին, տարին կմնա։ Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը, Հ.ազար աչք կթացվի աշխարհի մեջը, Հազար սիրտПродолжить чтение «Եղիշե Չարենց»

Եղիշե Չարենց

*** Կուզեմ հիմի փչե զուռնեն — հարբած ըլիմ մինչև էգուց. Ամեն մարդու ընկեր ըլիմ — ու բաց ըլիմ մինչև էգուց։ Ֆայտոն նստած՝ անցնեմ քուչով, պատուհանից վրես նայես՝ Էշխդ անքուն սիրտս ընկնի — ու լաց ըլիմ մինչև էգուց։ Խելքս քամուն, հովին տված՝ երթամ ընկնեմ դուքան ու բաղ՝ ընկերների սուփրին1 գինի ու հաց ըլիմ մինչև էգուց։ ԵրթամПродолжить чтение «Եղիշե Չարենց»

Եղիշե Չարենց

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում, Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա. Այս արև, այս վառ աշխարհում Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։ Մոխրացի՛ր արևի հրում, Արևից թող ոչինչ չմնա, — Այս արև, այս վառ աշխարհում Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Գիշերն ամբողջ (Եղիշե Չարենց)

Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար, Ես երազեցի արևի մասին։ Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար ― Գունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին։ Ես երազեցի արևի ոսկին, Տենչացի նրա հրաշքը խնդուն՝ Ուզեցի սիրել շշուկն իմաստուն՝ Արևանման, արնավառ խոսքի, ― Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար ― Խոսքեր չկային, ու արև չկար․․․ 

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы