Հայոց պատմություն

1.Ռուս-թուրքական 1877-1878-թթ պատերազմը։ Սան Ստեֆանոյի և Բեռլինի վեհաժողովները։ Ռուս-թուրքական պատերազմը սկսվել է բալկանյան ժողովուրդների ազգային-ազատագրական շարժումների վերելքի և Մերձավոր Արևելքում միջազգային հարաբերությունների սրման պայմաններում: Ռուսաստանի կողմից հանդես են եկել Ռումինիան, ապա՝ Սերբիան և Չեռնոգորիան: Հունիսի սկզբին ռուսական զորքերը (145 հզ. մարդ) կենտրոնացել են Դանուբի ձախ ափին` ավելի քան 200-հզ-անոց թուրքական բանակի դեմ:Բալկանյան ռազմաճակատում ռուսական զորքերըПродолжить чтение «Հայոց պատմություն»

«Ազգ» հասկացությունը

Ազգ, մարդկանց պատմականորեն առաջացած հանրություն, որը բնորոշվում է լեզվի, տարածքի, տնտեսական կյանքի և մշակույթի մեջ դրսևորվող, հոգեկան կերտվածքի ընդհանրությամբ: Ազգ» հասկացությունը կարելի է սահմանել` ելնելով երկու տարբեր դիրքորոշումներից: 1.Ազգը էթնիկական նույն ծագումը, պատմական հայրենիքը, լեզուն, մշակույթն ունեցող մարդկանց հավաքականությունն է, որում առկա է ազգային ինքնության կամ պատկանելության գիտակցությունը: 2.Ազգը ոչ թե էթնիկական նույն ծագումն ունեցողПродолжить чтение ««Ազգ» հասկացությունը»

Արևելյան հարցը

«Արևելյան հարց» տերմինը առաջին անգամ գործածվել է Սրբազան դաշինքի երկրների Վերոնայի կոնգրեսում ՝ Թուրքիայի դեմ Հունաստանի մղած անկախության պատերազմի կապակցությամբ: Լոզանի կոնֆերանսում ստորագրված հաշտության պայմանագրով «Արևելյան հարց» հասկացությունը վերացել է:Արևելյան հարցի պատմությունը պայմանականորեն բաժանվում է երեք փուլի: Առաջինն ընդգրկում է XVIII դ. մինչև 1856-ի Ղրիմի պատերազմն ընկած շրջանը, երբ Արևելքում ուժեղացել էր Ռուսաստանի ազդեցությունը:Երկրորդ փուլնПродолжить чтение «Արևելյան հարցը»

Օսմանյան Թուրքիայի պատմությունը

Օսմանյան կայսրություն (օսման.՝ دولت عليه عثمانیه, Devlet-i ʿAlīye-i ʿOsmānīye; ժամանակակից թուրքերեն. Osmanlı İmparatorluğu կամ Osmanlı Devleti), նաև հայտնի որպես Թուրքական կայսրություն, Օսմանյան Թուրքիա, կայսրություն՝ հիմնադրված 13-րդ դարի վերջին Անատոլիայի հյուսիս արևմտյան հատվածում՝ Սյողութի (ներկայիս Բիլեջիքի նահանգ) մոտ օղուզների ցեղի առաջնորդ Օսմանի կողմից: 1354 թվականից հետո օսմանցիները ներխուժեցին Եվրոպա և նվաճեցին Բալկանյան թերակղզին, և կայսրությունը դարձավПродолжить чтение «Օսմանյան Թուրքիայի պատմությունը»

Հովսեփ Էմին

Հովսեփ Էմինը 1844 թ-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Կալկաթա, 1751 թ-ին մեկնել է Անգլիա, որտեղ ավարտել է Վուլվիչի ռազմական ակադեմիան: 1757–58 թթ-ին մասնակցել է Յոթնամյա պատերազմին (1756–63 թթ.): 1758 թ-ի վերջին տեսակցել է Անգլիայի վարչապետի հետ ու համոզվել, որ Անգլիան շահագրգռված չէ իրականացնելու իր քաղաքական ծրագիրը: 1759 թ-ին եկել է Հայաստան: 1760 թ-ին եղել էПродолжить чтение «Հովսեփ Էմին»

Մեսրոպ Մաշտոցը և հայ գրերի գյուտը

Մեր ժողովրդի համար այդ օրհասական պահին հայ գործիչները հուժկու շարժում սկսեցին՝ ապահովելու հայության մշակութային անկախությունը: Ստեղծվեց ազգապահպանության մի նոր ու հզոր զենք՝ ի դեմս հայոց գրերի: Դրանք հայ ժողովրդին հարատևություն ու կենսունակություն պարգևեցին հետագա փորձություններով լի դարերի ընթացքում: Հայ ժողովրդի հանճարեղ զավակ Մեսրոպ Մաշտոցի ձեռքով ստեղծվեցին հայոց գրերը, որոնցով մինչև օրս գրում ու կարդում ենքПродолжить чтение «Մեսրոպ Մաշտոցը և հայ գրերի գյուտը»

Հեթումյաններ

Հեթումյանները մինչև թագավորական տոհմ լինելը իշխանական տոհմ էին։ Հեթումյաններ իշխանական տոհմի հիմնադիրը՝ Հեթումի որդի Օշին Գանձակեցին, խույս տալով սելջուկյան թուրքերի հալածանքներից, 1073 թվականին իր ազգատոհմով Կիլիկիա է տեղափոխվում Մեծ Հայքի Արցախ նահանգի Մայրյաց ջուրք ավանից (Հյուսիսային Արցախ), հիմք դնելով Հեթումյանների իշխանական տոհմին։ Կիլիկիայում իշխող Աբլղարիբ Արծրունին իր ընկեր Օշինին է նվիրում Տավրոսի լեռներում գտնվող՝ արաբներիցПродолжить чтение «Հեթումյաններ»

Կիլիկիայի Հայկական Պետությունը

Անիի Բագրատունյաց թագավորու­թյան անկումից (1045) մի քանի տասնա­մյակ անց հայ ժողովուրդը նոր պետակա­նություն է կերտել Փոքր Ասիայի հարավ-արևելքում’ Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան մեր­ձափնյա երկրամասում’ Կիլիկիայում: Պե­տությունն ապրել է զարգացման երկու փուլ’ Մեծ իշխանապետության (1080-1198) և թագավորության (1198-1375): Կիլիկիան գտնվում է Փոքր Ասիայի հարավարևելյան մասում։ Նրա հարավում Միջերկրական ծովն է, հյուսիսում՝ Հայկական (Արևելյան) Տավրոս լեռնաշղթան։ Նրա կենտրոնական մասով հոսում են Սարոս (այժմ՝ Սեյհան), Ջեյհան ևПродолжить чтение «Կիլիկիայի Հայկական Պետությունը»

Զաքարյան իշխանապետություն

Զաքարյան իշխանապետություն, պետություն Հայկական լեռնաշխարհի հյուսիսային և արևելյան հատվածում՝ Վրացական թագավորության (1008-1490) հովանավորության ու գերիշխանության ներքո։ Այն կառավարել են Զաքարյան տոհմի ներկայացուցիչները: Զաքարյանները Հայաստանում իշխանության են եկել այնպիսի ժամանակաշրջանում, երբ վերացել էր Անիի Բագրատունիների թագավորությունը (885-1045) և բոլոր ենթակա թագավորություններն ու իշխանությունները Տարոնում (800-966), Տայքում (809-1001), Վասպուրականում (908-1021), Վանանդում (963-1065), Տաշիր-Ձորագետում (978-1113), Սյունիքում (987-1170) ևПродолжить чтение «Զաքարյան իշխանապետություն»

Մոնղոլ-թաթարների տիրապետությունը Հայաստանում

Մոնղոլ-թաթարների տիրապետությունը Հայաստանում հաստատվել է 13-րդ դարի ընթացքում։ Այն հայոց պատմության մեջ կենտրոնասիական ցեղերի երկրորդ հարձակումն էր՝ սելջուկ-թյուրքերից հետո (11–րդ դար)։ Մոնղոլների տիրապետությունը Հայաստանում վերջնականապես անկում է ապրել 14-րդ դարում, երբ Հայկական լեռնաշխարհը դարձել է թուրքմենական 2 ցեղախմբերի՝ Կարակոյունլուների, ապա՝ Ակկոյունլուների տերության մասը։ 11-րդ դարում Մերձավոր Արևելքն ասպատակած սելջուկ թուրքերը հիմնում են իրենց սուլթանություններն ուПродолжить чтение «Մոնղոլ-թաթարների տիրապետությունը Հայաստանում»

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы