Կոմիտասի կերպարը Մուշեղ Գալշոյանի «Սպասում» պատմվածքում

Կոմիտասը անչափ մեծահոգի ու բոլորի լավը ցանկացող մարդ էր: Նա անգամ դեկտեմբերյան այդ սաստիկ ցրտին ժամեր շարունակ առանց տարակուսանքի և փոխադարձ վերաբերմունքի սպասման յուրաքանչյուր անցնողի մեջ հայացքով փնտրում էր այդ խեղճ մարդուն, ով կարող է և կերցրել էր իր վերջին հույսը՝ դրամապանակի հետ մեկտեղ: Կոմիտասը այնպիսի վերաբերմունք է ցուցաբերել շուրջը գտնվողներին, որ արժանի է անվանել Մարդկային, և հենց մեծատառով: Այն, որ նրա խիղճը հանգիստ չէր, 10 տարի առաջ շահած գումարի համար, երբ իր գտած կես մարկով շահեց հարյուրը, դա փաստ էր: Նա իրեն մեղավոր էր զգում, նրանց դիմաց, ովքեր իր պես իրենց վերջին կոպեկն ու հույսը դրել էին այդ շահումի սպասման մեջ: Ի զարմանս բոլորիս, նա դրամապանակի միջի 10 ֆրանկանոցի տակ տեղավորեց 100 ֆրանկ, առանց որևէ տարակուսանքի: Ես ինքս Կոմիտասի այդ արարքը գնահատում եմ որպես սխրագործություն, իսկ նրա համար դա պարզապես պարտքը վերադարձնել էր նշանակում: Անկեղծ ասած, իմ հոգին ջերմացավ այդ պատմվածքի ընթերցման ժամանակ, ինքս ինձ լավ ու հպարտ զգացի, որ հայ ազգը Կոմիտաս ունի: Երկար սպասումից հետո ի վերջո գտնվեց դրամապանակի տիրուհին, այն դեպքում երբ Կոմիտասը տիրոջն էր ման գալիս: Աղջկա խառնված վիաճակը անչափ հուզիչ էր, նաև վերջում՝ վերադարձնելուց հետո, Կոմիտասը դարձյալ ցուցաբերեց բարեհոգություն և այդ անծանոթ աղջկան հրավիրեց հաջորդ օրն սպասվելիք համերգի:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: