Ինձ բաց թողեք, ես գնամ

Չէ, ժամանակն է կարծես,
Ինձ բաց թողեք, ես գնամ:
Թող ամեն ինչ մնա ձեզ
Ինձ բաց թողեք, ես գնամ:
Քանի շնչում եմ մի քիչ
Եվ մնում եմ դեռ մի քիչ
Իմ երեսի ջրով ես, —
Ինձ բաց թողեք, ես գնամ:
Դեռ մոր ծիծը բերանում
Իմաստուն է երեխան
Էլ ո՞վ կա, որ խրատես,
Ինձ բաց թողեք, ես գնամ:
Ինչ իմ աչքով չտեսա,
Ձեր աչքերով կտեսնեմ,
Ի՞նչ ասել է. «մնա, տես»,
Ինձ բաց թողեք, ես գնամ:
Թմրել են սիրտ ու գլուխ
Ոչ ծիծաղն է մի ծիծաղ,
Ոչ էլ ցավն է ցավի պես,
Ինձ բաց թողեք, ես գնամ:
Կայմ ու կողերը ջարդված,
Անառագաստ ու անղեկ
Եվ անդրոշ նավի պես
Ինձ բաց թողեք, ես գնամ:
Իմ առնելիքը առա
Եվ տալիքը տվի
Եվ բախտից գոհ եմ այնպես,
Ինձ բաց թողեք, ես գնամ:ճ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: