Դեղորայքային թունավորումը կարող է ոչ միայն վտանգել առողջությունն, այլև մահվան պատճառ դառնալ: Այն արտահայտվում է ընդհանուր ինքնազգացողության վատացմամբ, գլխապտույտով, սրտխառնոցով կամ քնկոտության առաջացմամբ: Այդպիսի դեպքեր ավելի հաճախ պատահում են երեխաների և տարեցների շրջանում: Մեծահասակները վատ հիշողության պատճառով հաճախ մոռանում են, որ ընդունել են պահանջվող դեղահաբն, իսկ երեխաները տատիկի կամ պապիկի դեղահաբը շփոթում են կոնֆետի հետ: Սակայն միջին տարիքի մարդիկ ևս ապահովագրված չեն դրանից:
Միջին հասակի մարդկանց դեղորայքային թունավորման պատճառն ինքնաբուժմամբ զբաղվելն է: Դրա «սիրահարներն» արագ բուժվելու համար, հիմնականում առանց բժշկի հետ խորհրդակցելու, միանգամից դեղի կրկնակի չափաբաժին են ընդունում, ինչը դառնում է թունավորման պատճառ: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ թունավորումներն ավելի հաճախ լինում են քնաբեր, ցավազրկող, ջերմիջեցնող դեղամիջոցների սխալ օգտագործման հետևանքով:
Դեղորայքային թունավորման առաջին իսկ ախտանիշների դեմքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի: