Նար Դոս

Ծնվել է բրդավաճառի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է Սուրբ Կարապետ եկեղեցու ծխական դպրոցում։ Ուսումը շարունակել է քաղաքային Նիկոլաևյան երկդասյան դպրոցում։ Այնուհետև ընդունվել է Քութայիսի նահանգի Խոնի ուսուցչական սեմինարիան, սակայն, ապրուստի միջոցներ չունենալու պատճառով չի ավարտել, վերադարձել է Թիֆլիս։ Փականագործի մասնագիտություն է սովորել Միքայելյան արհեստագործական դպրոցում, որտեղ մտերմացել է ապագա բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանի հետ։ Մեկ տարի հետո, թողնելով Միքայելյան դպրոցը, նվիրվել է լրագրական գործին։ 1890-1906 թվականին եղել է «Նոր դար»-ի պատասխանատու քարտուղարը։ 1904 թվականին որպես քարտուղար և սրբագրիչ է աշխատել «Աղբյուր-Տարազ» պարբերականում, 1913-1918 թվականին՝ «Սուրհանդակ» թերթում։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո որոշ ժամանակ շարունակել է սրբագրիչի աշխատանքը։ 1931 թվականի հունիսի 14-ին տոնվել է գրողի գրական գործունեության 45-ամյակը, նրան շնորհվել է Վրաստանի ժողովրդական գրողի կոչում։ Նար-Դոսի ստեղծագործական կյանքը սկսվել է 19-րդ դարի 1880-ական թվականներին։ Սկզբում գրել է բանաստեղծություններ, որոնցից մի քանիսը 1883-1888 թվականին լույս են տեսել «Արաքս» հանդեսում և «Սոխակ Հայաստան»ի ժողովածուում, ապա պատմվածքներ (Նեղ օրերից մեկը, Ես և նա), ֆելիետոններ։ Ուժերը փորձել է նաև դրամատիկական ժանրում՝ «Մայինի գանգատը» (չի պահպանվել), «Մեղր և ճանճեր» (1886), «Եղբայր» (1887) պիեսները։ 1886 թվականից գրել է վեպեր, վիպակներ։ Միխո-Օհան ստորագրությամբ «Նոր դար» թերթում հրատարակվել է նրա «Ճշմարիտ բարեկամը», որին հաջորդել են «Նունե» (1887), «Բարերար և որդեգիր» (1888) վիպակները, «Քնքուշ լարեր» (1887), «Զազունյան» (1890) վեպերը։ Սրանց մեջ Նար-Դոսը առաջադրել է իր բարոյական տեսակետը, ներկայացրել է մարդկանց, որոնք հասարակական պարտքը կատարելու գիտակցությամբ զոհում են իրենց անձնականը։ Այստեղ գրողի նախասիրությունը քաղաքային կյանքն է։ Խավարի ու թշնամության միջավայրում մեծ չարիք են գործում սնահավատությունը, տգիտությունը («Սաքուլն ուխտ գնաց», 1889, «Ինչպես բժշկեցին», 1889), վայրագությունն ու կոպտությունը, հարբեցողությունը։ Հեղինակը պատկերում է երեխաների, որոնք մանկություն չունեն, կանանց, որոնց բաժին են ընկել հանապազօրյա հացի հոգսը, ծանր աշխատանքը։ Յուրաքանչյուր պատմվածք մի իսկական դրամա է։ Այդ շրջանի գործերից է «Աննա Սարոյան» վիպակը։ Երկում պատկերված է ընտանիք, որի անդամները տան գլխավորի՝ հոր, սնանկանալուց ու մահից հետո չեն դիմանում կյանքի փորձություններին և, ի վերջո, կործանվում են։ Վիպակի հերոսուհին՝ Աննան, արտահայտում է սոցիալական մի ամբողջ խավի ողբերգությունը։

Նար-Դոսը բարձր է գնահատել գրականության դերը հասարակական կյանքում: Այս իմաստով նա հատկապես արժեքավորել է ռեալիստական գրական մեթոդը շատ խիստ խոսելով նատուրալիզմի դեմ: Գրական երկը պետք է առողջ զգացումներ արթնացնի մարդկանց մեջ, մինչդեռ Զոլայի նատուրալիզմն իր ժառանգության տեսությամբ, հիվանդացնում է ընթերցողի հոգին ու մարմինը, ջլատում նրա հոգեկան ուժերը, կյանքը մարդու համար դարձնում անտանելի պատիժ: Գրականությունը բարոյական մեծ արժեքներ ունի հասարակության ու մարդկանց առջև, կոչված է դրականորեն ազդելու «մարդկանց մտքի ու սրտի վրա»: Բայց այս ներգործուն ուժն ունենալու համար գրողը պետք է հասնի բարձր գեղարվեստականության: Գրական երկը պետք է ամենից առաջ հարազատ լինի կյանքին և ճշմարտացի արտացոլի մարդկանց հոգեբանությունը: Ինքնատիպ է ռեալիզմի մասին ունեցած նրա պատկերացումը, նա պետք է հոգեբանության միջոցով կյանքն արտացոլի այնպես, ինչպես որ է: Սակայն նա կանգ չի առնում այդ աստիճանի վրա գտնում է, որ գրականությունը դաստիարակչական կարևոր անելիք ունի հասարակական կյանքում, մի յուրօրինակ դպրոց է, որը կոչում ունի գտնել արատների վերացման ուղիները: Այստեղից էլ ծնվում է նրա գրական հայացքները: Գրականությունը չի կարող անտարբեր մնալ մարդկանց ու ժողովրդի բախտի նկատմամբ: Նար-Դոսը շատ բան է սովորել նախորդ շրջանի գրողներից` ՍունդուկյանիցՐաֆֆուցՊատկանյանից, բարձր է գնահատել ՏուրգենևինԳոնչարովինՏոլստոյինԴոստոևսկուն և Չեխովին, նրանցից սովորել կերպարների վարքագիծը հոգեբանորեն հիմնավորելու արվեստը: Նար-Դոսի գրական հայացքները սերտորեն կապված են հասարակական իդեալների հետ: Նա ամբողջովին կապված էր հայ դեմոկրատական տարերքների հետ, համոզված ժողովրդասեր էր, հավատում էր ժողովրդի ներքին ուժերին, հայրենիքի քաղաքական ու սոցիալական վերածնության հնարավորությանը: Նար-Դոսը դատապարտում էր լիբերալների ազատամտությունը, գործի ու խոսքի հակասությունը և ցույց տալիս, որ գեղեցիկ խոսքի այս ասպետները կտրված են ժողովրդի կյանքից ու մտահոգված չեն նրա կարիքներով: Մյուս կողմից, նա խոստովանում է, որ ինքը պատահականորեն է ընկել պահպանողական «Նոր դար» լրագրի խմբագրատունը: Նար-Դոսը հիմնականում դեմ էր նաև պահպանողականների խավարամոլությանը, ծաղրում էր կղերական ոգին, հետամնաց ավանդապահությունը: Նա քննադատաբար է նայել բուրժուական հասարակությանը, ստեղծելով մի շարք բացասական տիպեր ու բնավորություններ, մերժել է նյութապաշտությունը, դրամական շահատակությունը, եսամոլությունը ու կեղծիքը: Նար-Դոսը խորապես է ցավում վաշխառուների ճիրաններում անծայր թշվառության ու տգիտության մեջ տառապող գյուղացիության համար, գյուղը պետք է փրկել ու լուսավորել, պետք է անձնվիրաբար հոգալ հասարակ ժողովրդի կարիքները: Շատ է մտահոգվել նաև Արևմտյան Հայաստանի աշխատավորության քաղաքական ազատագրության խնդիրը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: