Բիզնես գաղափար

Ինչ է անհրաժեշտ սեփական բիզնես հիմնելու համար Բիզնեսով զբաղվել ցանկացողները շատ են, սակայն ոչ բոլորին է հաջողվում անցնել դժվարությունների միջով և կայանալ: Հաջող բիզնես սկսելու համար անհրաժեշտ են ոչ միայն ֆինանսական, այլ նաև ինտելեկտուալ ներդրումներ: Սկսնակ բիզնեսի ղեկավարները պետք է ներդնեն իրենց ողջ գիտելիքները, հմտությունները և էներգիան հաջողության հասնելու նպատակով: Սեփական բիզնես հիմնելու համար անհրաժեշտПродолжить чтение «Բիզնես գաղափար»

Ֆորս մաժոր

Ֆորս մաժորն անկանխատեսելի իրադարձություն է (օրինակ ՝ բնական աղետ կամ համաճարակ), անկախ գործարքի մեջ ներգրավված կողմերի կամքից, բայց տանող պայմանագրային պարտավորությունների կատարման անհնարինության: Ֆորս մաժորը (ֆր․՝ force majeure) թարգմանաբար նշանակում է գերագույն ուժ։ Պաշտոնապես, քաղաքացիական իրավունքի համակարգերում ֆորս մաժորը սահմանվում է որպես մի հանգամանք, որը պայմանագրի կողմերին ազատում է պատասխանատվությունից: Ժամանակակից միջազգային հարաբերություններում ռազմական գործողությունները, գործադուլներըПродолжить чтение «Ֆորս մաժոր»

Տնտեսական աճ

Տնտեսական աճը բարդ ու բազմակողմանի տնտեսական երևույթ է։ Տնտեսական աճը երկրի զարգացման ամփոփ բնութագրիչն է, որը պայմանավորված է ոչ միայն արտադրական ռեսուրսներով քաղաքականության, այլև բազմաթիվ հոգեբանական ու սոցիալական գործոններով։ Տնտեսական աճը յուրաքանչյուր պետության կողմից դիտվում է որպես կարևոր տնտեսական ու քաղաքական նպատակ, հասարակության բարգավաճման հիմք։ Տնտեսական աճը սերտորեն կապված է նաև զբաղվածության հիմնախնդրի հետ։ ՏնտեսականПродолжить чтение «Տնտեսական աճ»

Տնտեսական պարբերաշրջանի փուլերը

Տնտեսական  պարբերաշրջանը  բնութագրվում  է  գործարար  ակտիվության  պարբերական  վերելքներով  և  անկումներով։ Պարբերաշրջանը  իրենից  ներկայացնում  է  տնտեսական  ակտիվության  տարբեր  ցուցանիշների՝ ՀԱԱ-ի  տեմպերի, իրացման  ընդհանուր  ծավալի, գների  ընդհանուր  մակարդակի, գործազրկության  մակարդակի  և  այլի  տատանումները։ Պարբերաշրջանի  հիմնական  հատկությունը   ՀԱԱ  աճի  տեմպի  տատանումն  է  ժամանակի  մեջ, երբ  տնտեսական  համակարգը  անցնում  է  4  հաջորդական  փուլերով․ 1․ Աշխուժացում, 2․ Վերելք, 3․ Բում, 4․Продолжить чтение «Տնտեսական պարբերաշրջանի փուլերը»

Մակրոտնտեսություն

Մակրոտնտեսական ցուցանիշները Ինչպես գիտենք արտադրության պրոցեսի անընդհատ վերսկսումը կոչվում է վերարտադրություն: Այն ենթադրում է անձնական և արտադրական սպառման հասարակական արդյունքի անընդհատ ստեղծում, արտադրական հնարավորությունների օգտագործում և զարգացում, սեփականության հարաբերությունների վերսկսում: Տարբերում են պարզ վերարտադրություն, արտադրության վերսկսումը նույն տեխնիկական բազայով և նույն ծավալով, և ընդլայնված վերարտադրություն, որը բնորոշվում է արտադրության և սպառման մեծացմամբ: Վերարտադրության հիմնական ցուցանիշը՝Продолжить чтение «Մակրոտնտեսություն»

Ի՞ՆՉ Է ՄԱՐՔԵԹԻՆԳԸ ԿԱՄ ՇՈՒԿԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀՍՏԱԿ ՍԱՀՄԱՆԵԼ ՇՈՒԿԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ /ՄԱՐՔԵԹԻՆԳ/ ԲԱՌԸ, ՔԱՆԻ ՈՐ ԶԱՆԱԶԱՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ ԱՅՆ ԶԱՆԱԶԱՆ ԲԱՆԵՐ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ: Այսպես, որոշ մարդկանց համար այն վաճառքի հոմանիշ է: Վաճառքն, անշուշտ, մարքեթինգի մաս է կազմում, սակայն մարքեթինգի նշանակությունը ավելի լայն է: Որոշ մարդկանց համար մարքեթինգ բառը կիրառելի է ցանկացած տեսակ առաջխաղացում և գովազդ նկարագրելու համար: Մարքեթինգը ներառում է բոլորПродолжить чтение «Ի՞ՆՉ Է ՄԱՐՔԵԹԻՆԳԸ ԿԱՄ ՇՈՒԿԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ»

Փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ)

Փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ), բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերը ի տարբերություն բաց բաժնետիրական ընկերության բաշխվում են միայն հիմնադիրների կամ նախապես որոշված անձանց միջև։ Ըստ ՀՀ Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքի Փակ Ընկերությունը պետք է ունենա ոչ ավելի, քան 49 բաժնետեր: Եթե բաժնետերերի թիվը 49-ից ավելի է դարձել, ապա Ընկերությունը մեկ տարվա ընթացքում պետք է վերակազմավորվի կամ համապատասխանաբարПродолжить чтение «Փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ)»

Պահանջարկ

Պահանջարկ են անվանում որոշակի ապրանքի քանակ, որը սպառողները կցանկանան և կկարողանան գնել որոշակի ժամանակահատվածում հնարավոր տարբեր գներով։ Պահանջարկը ու ցանկությունը միևնույն բանը չեն։ Մարդը կարող է ցանկանալ ավտոմեքենա կամ հագուստ ունենալ, սակայն տնտեսագետների տեսակետից այդ իրերի պահանջարկը առկա է միայն այն դեպքում երբ կա ոչ միայն ցանկություն, այլ նաև հնարավորություն դրանք ձեռք բերելու համար։ ՇուկայականПродолжить чтение «Պահանջարկ»

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ), մեկ կամ մի քանի անձանց հիմնադրած ընկերություն, որի կանոնադրական կապիտալը բաժանված է կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի։ Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցները պատասխանատու չեն նրա պարտավորությունների համար և իրենց ներդրած ավանդների արժեքի սահմաններում կրում են ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկը։ Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է կոչվում միայն այն ձեռնարկությունը, որի անդամները տվյալ ընկերությանПродолжить чтение «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)»

Բաց բաժնետիրական ընկերություն (ԲԲԸ)

Բաց բաժնետիրական ընկերություն (ԲԲԸ), բաժնետիրական ընկերություն, որտեղ ի տարբերություն փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերը իրավունք ունեն օտարել իրենց բաժնետոմսերը այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց առանց բաժնետերի ընդհանուր ժողովի համաձայնության։ Բաց բաժնետիրական ընկերությունը, ի թիվս այլ տեղեկությունների, պարտավոր է հրապարակել իր տարեկան հաշվետվությունը, հաշվապահական հաշվեկշիռը, շահույթի և վնասների մասին տեղեկությունները: Նման պահանջը նպատակաուղղված է ներդումների և ընկերությանПродолжить чтение «Բաց բաժնետիրական ընկերություն (ԲԲԸ)»

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы