Անգիտակից տուժած

Անգիտակից տուժածն անընդունակ է ապահովել իր շնչուղիների անցանելիությունը և ենթակա է շնչահեղձ լինելու վտանգի: Երբ տուժածն անգիտակից վիճակում է, նրա մկանները, այդ թվում նաև լեզուն, թուլանում են։ Լեզուն հետ է գնում դեպի ըմպան՝ փակելով շնչուղիները։ Անգիտակից տուժածի կլման և հազի ռեֆլեքսները բացակայում են, ինչը կարող է բերել շնչուղիների անցանելիության խանգարման։ Փսխման զանգվածը կամ այլ հեղուկներ կարող են խցանել շնչուղիները։ Այդ իսկ պատճառով արգելվում է անգիտակից վիճակում գտնվող կամ մթագնած գիտակցություն ունեցող տուժածին խմեցնել, կերակրել կամ նրա մոտ փսխում առաջացնել։ Շնչուղիների խցանումը շնչառության դադարի պատճառ կարող է հանդիսանալ, որն իր հերթին կարող է բերել սրտի կանգի։

Գիտակցության բացակայության դեպքում, անհրաժեշտ է տուժածին բերել կողքի ապահովության դիրքի (ԿԱԴ)։ Այդ դիրքը հնարավորություն է տալիս ապահովել՝

  • շնչուղիների անցանելիությունը և օդի մուտքը դեպի շնչուղիներ,
  • բերանի խոռոչի պարունակության արտահոսքը։

Անգիտակից վիճակում գտնվող տուժածի մոտ առաջնահերթը շնչուղիների անցանելիության ապահովումն է, սակայն օգնություն ցուցաբերելիս միշտ պետք է լինել գգույշ` աշխատելով տուժածին չպատճառել լրացուցիչ վնասվածքներ, չոլորել նրա ողնաշարը։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել գլխին և պարանոցին։ Եթե տուժածն ակնոցով Է, ապա կողքի ապահովության դիրքի բերելիս նախօրոք հեռացրեք նրա ակնոցը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: